Տնտեսագետ

ՀՊՏՀ-ն՝ VirtuallyEDU ծրագրի ամփոփիչ համաժողովում

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Վիրտուալ փոխանակումներ բարձրագույն կրթության և երիտասարդության ոլորտում» (VirtuallyEDU) միջազգային ծրագիրը մոտենում է ավարտին։ Ծրագրի ամփոփիչ միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 21-ին անցկացվել է «Կամրջելով թվային հմտությունները սահմանների միջև» խորագրով առցանց համաժողովը։

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը՝ ընդգծելով վիրտուալ միջավայրում թվային հմտությունների զարգացման կարևորությունն ու արդիականությունը։

Համաժողովի առանցքային բաղադրիչներից էր «Վիրտուալ համագործակցությունը՝ որպես թվային ներառման, աշխատաշուկայում մրցունակության և թվային անվտանգության առանցքային գործոն» խորագրով պանելային քննարկումն ու հարցուպատասխանը։ Քննարկմանը մասնակցել է ՀՊՏՀ-ում ծրագրի համակարգող, ֆինանսական շուկաների և ինստիտուտների ամբիոնի դոցենտ Ալբերտ Հայրապետյանը։ Նա անդրադարձել է աշխատաշուկայում թվային հմտությունների աճող նշանակությանը, ինչպես նաև վիրտուալ հաղորդակցության ու արհեստական բանականության ազդեցությանը երիտասարդների կրթական վարքագծի վրա։

Համաժողովի նախապատրաստական աշխատանքներին ՀՊՏՀ-ից մասնակցել են ծրագրի ղեկավար, կիրառական տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Սոս Խաչիկյանը և ծրագրի փորձագետ Աննա Կիրակոսյանը։ Նրանք մշակել են առօրյա աշխատանքում կիրառելի թվային հաղորդակցության գործիքների փաթեթ։

Ծրագրի կարևոր արդյունքներից է ՀՊՏՀ-ի և կոնսորցիումի անդամ մյուս բուհերի միջև համագործակցության նոր ձևաչափերի ձևավորումը։ Կոնսորցիումում ընդգրկված են Շվեդիայի, Հունաստանի, Վրաստանի և Ուկրաինայի գործընկեր հաստատությունները։

Համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորվել են նոր նախաձեռնություններ, որոնք հիմք են ստեղծում ծրագրի շրջանակում ձեռք բերված փորձն ու կարողությունները շարունակաբար ամրապնդելու, ինչպես նաև գործընկերային համագործակցությունը նոր ուղղություններով ընդլայնելու համար։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top