Թվային լուծումներ Հայաստանում ինքնազբաղված տաքսու վարորդների համար
Կազմվել է՝ փետրվար, 2025 թ.
Համաշխարհային բանկի GovTech ծրագրի շրջանակում «Հանրային Ասսամբլեա» ՀԿ-ն ուսումնասիրել է ինքնազբաղված տաքսու վարորդների համար նախատեսված My Tax բջջային հավելվածի կիրառելիությունը և հարկային նոր կարգավորումների վերաբերյալ իրազեկվածությունը։ «Քաղաքացիական լաբորատորիա» (Citizen Lab) ձևաչափով իրականացված հետազոտությունը բացահայտում է վարորդների առջև ծառացած թվային և վարչարարական խոչընդոտները՝ առաջարկելով լուծումներ հավելվածի կատարելագործման և հարկային գործընթացների պարզեցման համար։
Ամբողջական փաստաթուղթը տեսնելու համար՝ սեղմեք հղմանը։
Digital Solutions for Self-Employed Taxi Drivers in Armenia
Prepared: February 2025
Conducted by Public Assembly NGO under the World Bank’s GovTech program, this study examines the usability of the My Tax mobile application and self-employed taxi drivers’ awareness of new tax regulations. Through participatory Citizen Lab consultations, the research identifies digital and administrative barriers faced by drivers and offers recommendations to improve the application, simplify compliance, and make digital public services more accessible.
To access the full report, click the link.
Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը և աշխատանքի անվտանգությունը Հայաստանում
Կազմվել է՝ 17 ապրիլի, 2024 թ.

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակում «Հանրային Ասսամբլեա» ՀԿ-ն, Արմավիրի զարգացման կենտրոնի աջակցությամբ, ուսումնասիրել է Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության և աշխատանքի անվտանգության հիմնախնդիրները։ Հետազոտությունն անդրադառնում է աշխատանքային օրենսդրության վերահսկողությանը, աշխատավայրում դժբախտ պատահարներին և կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը՝ ներկայացնելով ոլորտի բարելավման առաջարկություններ։
Ամբողջական փաստաթուղթը տեսնելու համար՝ սեղմեք հղմանը։
Labor Rights Protection and Occupational Safety in Armenia
Prepared: April 17, 2024
Prepared by Public Assembly NGO with support from the Armavir Development Center under the EU-funded “For Work: Accountable and Inclusive Labor Market Initiative,” this research examines labor rights protection and occupational safety in Armenia. It analyzes labor law enforcement, workplace accidents, and corporate social responsibility, providing recommendations to strengthen workplace safety and labor rights protection.
To access the full report, click the link.
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման բջջային հավելվածի նախատիպի արդյունավետության գնահատում
Կազմվել է՝ 2023 թ.

Համաշխարհային բանկի GovTech ծրագրի շրջանակում «Հանրային Ասսամբլեա» ՀԿ-ն իրականացրել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման բջջային հավելվածի նախատիպի ուսումնասիրություն։ «Քաղաքացիական լաբորատորիա» (Citizen Lab) մասնակցային մեթոդաբանությամբ գնահատվել են հավելվածի օգտագործման հարմարավետությունը, ֆունկցիոնալությունը, դիզայնը և հասանելիությունը։ Հետազոտությունը ներկայացնում է քաղաքացիների արձագանքներն ու առաջարկությունները՝ ուղղված թվային հանրային ծառայությունների բարելավմանը։
Ամբողջական փաստաթուղթը տեսնելու համար՝ սեղմեք հղմանը։
Usability Assessment of the Individual Income Tax Declaration Mobile Application Prototype
Prepared: 2023
Conducted by Public Assembly NGO under the World Bank’s GovTech program, this study evaluates the prototype of Armenia’s individual income tax declaration mobile application. Using a participatory Citizen Lab methodology, the research examines usability, functionality, design, and accessibility, drawing on feedback from potential users. The report provides practical recommendations for improving citizen-centered digital public services.
To access the full report, click the link.



