Տնտեսագետ

Արդշինբանկը մասնակցել է միջազգային ցուցահանդեսի Չինաստանում

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Արդշինբանկը սեպտեմբերի 8–11-ը Չինաստանի Սյամեն քաղաքում մասնակցել է բանկերի և ձեռնարկությունների համագործակցության միջազգային ցուցահանդեսին։

Այն անցկացվում է Չինաստանի միջազգային ներդրումային և առևտրի 26-րդ ցուցահանդեսի շրջանակում։

Այս տարվա միջոցառմանը մասնակցում էին տարբեր երկրներից ֆինանսական հաստատություններ և բիզնեսներ, որոնք իրականացնում են փորձի փոխանակում և քննարկում համագործակցության նոր ուղղություններ։

Արդշինբանկի մասնակցության առանցքում չինական շուկայի և դրա ֆինանսական ու գործարար միջավայրի ուսումնասիրությունն է, ինչպես նաև չինական և միջազգային ֆինանսական կառույցների ու ընկերությունների հետ նոր կապերի ձևավորումը։ «Մասնակցությունն այս միջոցառմանը լավ հնարավորություն է՝ անմիջականորեն ծանոթանալու չինական շուկայի առանձնահատկություններին և հասկանալու, թե ինչպիսի ֆինանսական լուծումների ու համագործակցության ձևաչափերի պահանջարկ կա այնտեղ։ Միջազգային ֆինանսական կառույցների և բիզնեսների ներկայացուցիչների հետ հանդիպումները թույլ են տալիս գնահատել փոխգործակցության կոնկրետ ուղղություններ և ձևավորել նոր գործնական կապեր։

Այս շփումները կարևոր են նաև հայ-չինական առևտրատնտեսական կապերի զարգացման տեսանկյունից, քանի որ նոր գործարար կապերը կարող են հիմք դառնալ հետագա համագործակցության համար», — նշեց Արդշինբանկի Ներդրումային բիզնեսի տնօրենի տեղակալ, Ներդրողների հետ աշխատանքների վարչության պետ Աստղիկ Մանրիկյանը։

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի շուրջ 912,000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 2,400-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 73 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։

Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor’s (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Positive)) և Fitch (BB- (Positive)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:
Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top