Տնտեսագետ

Դավիթ Թադևոսյանը հանդիպել է ԱՏՁՄ խորհրդի և ռազմավարական անդամների հետ

Ունես Ռեստորանային բիզնես? Այս առաջարկը քեզ համար է
Իմանալ ավելին

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) խորհուրդը և ռազմավարական անդամները «Նախաճաշ նախարարի հետ» ձևաչափի շրջանակում հանդիպել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման առաջնահերթությունները, ոլորտի մարտահրավերներն ու պետություն-մասնավոր հատված համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Քննարկման առանցքում են եղել ներդրումային միջավայրի կանխատեսելիության բարձրացման, միջազգային տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման, մարդկային կապիտալի զարգացման և բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանն ուղղված քայլերը։

Դավիթ Թադևոսյանն ընդգծել է, որ ԱՏՁՄ-ի հետ հանդիպումը կարևոր հնարավորություն է տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների առաջնահերթություններն ու առաջարկներն անմիջականորեն լսելու, ինչպես նաև ոլորտի զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքի նոր հնարավորությունները քննարկելու համար։

Նախարարը կարևորել է պետության և մասնավոր հատվածի միջև բաց, կառուցողական և շարունակական երկխոսությունը՝ նշելով, որ ոլորտային քաղաքականության արդյունավետությունը մեծապես կախված է տեխնոլոգիական համայնքի մասնագիտական փորձի և առաջարկների պատշաճ ներառումից։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև առաջիկայում համատեղ նախաձեռնությունների իրականացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման հնարավորություններին:

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top