«Ռոսատոմը» Հայաստանի կառավարությանը կոնկրետ առաջարկ է արել առնվազն 1 ԳՎտ հզորությամբ էներգաբլոկի կառուցման վերաբերյալ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Նա տեղեկացրեց,որ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը քննարկել են ատոմակայանի գործող բլոկի աշխատանքի երկարաձգման հարցին զուգահեռ նաև նոր բլոկի կառուցման հարցը:
«Եվ այստեղ առաջին անգամ հնչեցին Նիկոլ Փաշինյանի՝ մեզ համար շատ կարևոր խոսքերն այն մասին, որ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը որոշում կկայացնի տեխնիկական նկարագրի մասին և կընտրի գործընկերների, որոնք կկառուցեն նոր կայանը.նորություն, որը մեր առջև խնդիր է դնում` առաջիկա ամիսներին առավել մրցունակ առաջարկ ձևակերպել Հայաստանի կողմից նոր բլոկի կառուցման ընկերություն ընտրելու համար», — նշեց Լիխաչովը:
«Ռոսատոմ»-ի տնօրենի խոսքով, այդ բլոկը պետք է լինի առնվազն 1 ԳՎտ հզորությամբ (1000 ՄՎտ), քանի որ այդպես է գնահատում էներգահամակարգի պահանջներն ու պակասուրդը մինչև 2040 թվականը, բայց յան հայաստանի սովերեն որոշումն է։Նա հայտնեց, որ կորպորացիան Հայաստանի կառավարությանը կոնկրետ առաջարկ է արել «հազարանոց» բլոկի վերաբերյալ՝ իր լավագույն նախագիծ ВВЭР-1000-ի շրջանակներում:
«Հենց այդ ВВЭР-երն ենք մենք մեզ մոտ տարածում, հենց դրանցից ենք մենք կառուցել և շարունակում ենք կառուցել Հնդկաստանում, Իրանում, ինդոնեզիայում։ Դրանք ինչպես ունեն տնտեսապես շատ բարձր արդյունավետություն (մասնավորապես էլեկտրաէներգիայի ցածր արժեքը), այնպես էլ դրանցում առկա են «3+» սերնդի անվտանգության բոլոր անհրաժեշտ համակարգերը: Մեր պատկերացմամբ՝ այս առաջարկը լավագույնն է ներկայում համաշխարհային շուկայում եղածներից։ Իհարկե, սա մեր գնահատականն է, որը Հայաստանի կառավարությունում առայժմ չեն կիսում, բայց քննարկում սկսելու համար անհրաժեշտ բոլոր նյութերը մենք այսօր պաշտոնապես փոխանցել ենք Նիկոլ Վովային և բանակցություններին ներկա ողջ ընդարձակ թիմին», — ընդգծեց Լիխաչովը։
Ընդ որում, նրա խոսքով, «Ռոսատոմը» պատրաստ է այդ նախագիծը դիտարկել նաև միջազգային մատակարարների ներգրավմամբ, որոնց հետ, չնայած արտաքին ճնշմանը, կորպորացիան շարունակում է ակտիվորեն համագործակցել:
Լիխաչովի խոսքով Եգիպտոսում, Թուրքիայում, Ուզբեկստանում, Ղազախստանում իրագործվող միջազգային նախագծերում, ,օգտագործվում է լավագույնը, որ կա համաշխարհային պրակտիկայում, բնականաբար, ազգային պատվիրատուի հետ համաձայնեցմամբ։
«Կարող են ներգրավվել մի շարք իրավասու ընկերություններ Եվրամիության երկրներից, Ասիական տարածաշրջանի երկրներից։ Առայժմ կոնկրետ ընկերությունների մասին չենք խոսում, քանի որ այստեղ մենք գործելու ենք բացառապես պատվիրատուի՝ Հայաստանի կառավարության և այն մասնագետների ցանկությունների տրամաբանությամբ, որոնք ղեկավարելու են բանակցությունների տեխնիկական կողմը։ Բայց միանգամայն հայտնի փաստ է, որ համաշխարհային ատոմային շուկայում մեր վերջին նվաճումը մեր միջկառավարական պայմանագիրն է և Ղազախստանի հետ գործարքը, որտեղ երկբլոկանոց ВВЭР-1200-ը կիրագործվի միջազգային կոնսորցիումի ձևաչափով՝ ֆրանսիական, կորեական և չինական արտադրողների ներգրավմամբ», — նշեց Լիխաչովը։



