Տնտեսագետ

Ծանր ժամանակներ են. ԵՄ երկրները Իրան-ԱՄՆ պատերազմով պայմանավորված ավելի քան 100 միլիարդ եվրո ավելի են ծախսել Էներգակիրների ներմուծման վրա

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

Իրան-ԱՄՆ պատերազմի սկսվելուց ի վեր Եվրամիության երկրները ավելի քան 100 միլիարդ եվրո ավելի են ծախսել էներգակիրների ներմուծման վրա, ինչը քաղաքական գործիչներին դրդում է փնտրել բրածո վառելիքի այլընտրանքային տարբերակներ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Եվրոպական որոշ երկրներում սպառողները բենզալցակայաններում վճարում են գրեթե 50%-ով ավելի՝ Հորմուզի նեղուցի փակումից հետո, որով անցնում էր համաշխարհային նավթի մեկ հինգերորդը։

«Ծանր ժամանակներ են»,- Դուբլինում ասել է ԵՄ Էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը 27 երկրներից կազմված դաշինքի հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ նախարարները կքննարկեն բրածո վառելիքից էլեկտրաէնեգիայի անցումն արագացնելու և էլեկտրական ենթակառուցվածքներն ընդլայնելու ծրագիրը։

«Եվրոպան դիզելային վառելիքի ամենախոցելի տարածաշրջաններից մեկն է, եթե ոչ ամենախոցելին, քանի որ Եվրոպան ներմուծում է մեծ քանակի դիզելային վառելիք և մենք մոտենում ենք ձմեռային սեզոնին»,- ասել է միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը։

Դիզելային վառելիքի մատակարարման մոտ 50%-ը Եվրոպա է մտնում ԱՄՆ-ից։ ԱՄՆ-ի մի շարք նահանգների հանրապետականներ կոչ են արել արգելել դիզելային վառելիքի արտահանումը՝ միջանկյալ ընտրություններից առաջ ներքին մատակարարումը խթանելու համար, կասկածի տակ դնելով Թրամփի 2025թ համաձայնագիրը՝ ԵՄ-ին 750 միլիարդ դոլարի էներգիա վաճառելու վերաբերյալ։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top