Տնտեսագետ

Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը

Ունես Ռեստորանային բիզնես? Այս առաջարկը քեզ համար է
Իմանալ ավելին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության  Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը՝ քոլեջի հրամանատար, ավիացիայի մարշալ Մանիշ Կումար Գուպտայի գլխավորությամբ։

Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։

Քննարկման առանցքում են եղել բարձր տեխնոլոգիական արտադրության, արհեստական բանականության և դրա զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, մարդկային տաղանդի զարգացման նախաձեռնությունների, պաշտպանական ոլորտի ծրագրերի, ինչպես նաև կիբեռանվտանգությանն առնչվող հարցերը։

Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության և պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության շարունակական զարգացման և նոր ուղղությունների ձևավորման կարևորությունը, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման միջոցով։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top