Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) է արտահանվել 60 տոննա ձուկ և ձկնամթերք։ Նման տվյալներ է հրապարակել ՍԱՏՄ-ն։
«Հաշվի առնելով այդ երկրի շուկայում առկա մեծ պահանջարկը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կապահովի ձկնաբուծությամբ և արտահանմամբ զբաղվող բոլոր շահագրգիռ ընկերությունների կապը ԱՄԷ արտահանող կազմակերպության հետ՝ հետագա համագործակցության համար: Պահանջվող խմբաքանակներն են՝ իշխան ձուկ, քաշը 4 կգ և ավելի, որը կհամապատասխանի անվտանգության սահմանված պահանջներին»,-հայտնում են տեսչական մարմնից։



