Տնտեսագետ

Վարդենիս քաղաքը դառնալու է վերականգնվող էլեկտրաէներիգիայի մայրաքաղաք. Փաշինյան

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

«Նախագծով առաջարկվում է 4 մլրդ 69 մլն դրամ հատկացնել մի շարք ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար»,-Կառավարության նիստում պետական բյուջեի վերաբաշխման հերևթական նախագիծը զեկուցելիս, ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախարարը նշեց, որ այդ գումարը կուղղվի նախագծերի ձեռքբերման, հեղինակային հսկողության և փորձաքննության աշխատանքներին։

«Ընդհանուր 32.7 կմ ճանապարհի մասին է խոսքը, դրա 3.5 կմ-ն միջպետական ճանապարհներ են, 9.6 կմ-ն հանրապետական և 19 կմ  մարզային տեղական նշանակության ճանապարհներ են»,-ասաց Դավիթ Խուդաթյանը։

Նա հավելեց, որ մարզային նշանակության ճանապարհների հիմնական մասն էլ դեպի դպրոցներ տանող ճանապարհներն են։

Նիկոլ Փաշինյանն էլ ընթերցեց բոլոր ծրագրերը՝ կանգ առնելով դեպի բերդ տանող 3-րդ նոր ճանապարհի՝ Իծաքար-Գանձաքարի վրա նշելով որ նախորդ շաբաթ այնտեղ հեծանիվ քշած Արսեն  Թորոսյան հայտնել է, որ ոչ մի մեքենա չի տեսել նորակառույց ճանապարհի վրա։

Փաշինյանը հայտարարեց, թե Բերդը, Ճամբարակի հետ միասին «խաղաղության միջավայրում ամենաշատ չօգտագործված պոտենացիալով համայնքներն են» և հույս հայտնեց, որ զոբոսաշրջային և ներդրումային ծրագրեր են այնտեղ լինելու։

Հասնելով դեպի Վարդենիս տանող ճանապարհի նորոգմանը՝ նա հայտարարեց, որ Վարդենիս  քաղաքը դառնալու է վերականգնվող էլեկտրաէներիգիայի մայրաքաղաքը, հավելելով, որ նաև հողմային էներգիան են օգտագործելու։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top