Սեպտեմբերի 22-25-ը մեր համալսարանում էր Բրատիսլավայի տնտեսագիտության և կառավարման համալսարանի (BUEM) բիզնեսի զարգացման և թվային փոխակերպման գծով պրոռեկտոր Միքալ Ֆաբուշը։
Գործընկեր համալսարանի պրոռեկտորը ՀՊՏՀ «Միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների համար հանդես է եկել «Առևտրային պատերազմների նոր ժամանակաշրջանը» թեմայով դասախոսությամբ։ Վերջիններս հնարավորություն են ունեցել քննարկելու միջազգային առևտրի իրական քեյսեր և անմիջական հարցուպատասխանի միջոցով վերլուծելու ժամանակակից միտումները։
Այցի ընթացքում Միքալ Ֆաբուշը հանդիպել է ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Դավիթ Հախվերդյանի, միջազգայնացման, զարգացման և համագործակցության դեպարտամենտի տնօրեն Գրիշա Ամիրխանյանի, միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանի, համապատասխանության բաժնի պետ Աննա Փախլյանի, ինչպես նաև վերապատրաստումների կենտրոնի ներկայացուցիչների հետ։ Քննարկումների առանցքում երկու համալսարանների միջև կապերի ընդլայնումն էր․ անդրադարձ կատարվեց ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրերին, համատեղ հետազոտությունների, միջոցառումների կազմակերպմանն ու մասնագիտական փորձի փոխանակմանը։



