Հոկտեմբերի 5-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Հանձնարարվեց քննարկումներ կազմակերպել որակավորված մասնագետների հետ՝ չափագրությունների փաթեթներում առկա սխալների և վրիպակների առկայությունը բացառելու նպատակով:
Առաջիկայում կազմակերպվեն հանդիպումներ համայնքների ղեկավարների հետ՝ իրենց կողմից կազմված որոշումների, քաղվածքների և դրանց մեջ առկա խնդիրների վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ կատարելու և արձանագրված խնդիրները շտկելու նպատակով:
Շրջանառության մեջ կդրվի «Տարածական տվյալների մասին» ՀՀ օրենքի նախագծի փոփոխությունը՝ սահմանելով նաև, որ տվյալների չթույլատրված (չարտոնված) օգտագործումը ենթակա կլինի վարչական պատասխանատվության:Գրասենյակների համակարգման և ներքին վերահսկողության վարչություններին հանձնարարվեց տեղերում աշխատանքների կազմակերպման պատշաճ մակարդակը ապահովելու նպատակով իրականացնել ամենօրյան հսկողություն Կադաստրի կոմիտեի խորհրդատվական կենտրոնների աշխատանքի նկատմամբ՝ բացառելով հերթերի գոյացումը, արձանագրել պատճառները և արդյունքների մասին ամփոփ տեղեկատվություն տրամադրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալներին:
ՀՀ կառավարության հնգամյա միջոցառումների ծրագրի լրամշակված՝ Կադաստրի կոմիտեի դիտարկումները ներառող փաթեթը կհասցեագրվի ՀՀ վարչապետի աշխատակազմ:
Կոմիտեի ղեկավարի տեղակալների կողմից կպատրաստվի և կներկայացվի ամփոփ տեղեկանք՝ վեցամսյա կատարողականների վերաբերյալ՝ ըստ համապատասխան ուղղությունների:



