Տնտեսագետ

«Նորարարության լաբորատորիա 2» ծրագիրը ՀՊՏՀ-ում միավորեց Հայաստանի և Վրաստանի երիտասարդներին

Ունես ռեստորանային բիզնես, բայց դեռ օգտագործում ես միայն թղթե մենյուներ ?
Այս առաջարկը հատուկ քեզ համար է
Իմանալ ավելին

Օգոստոսի 10-13-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում իրականացվող «Արևելյան հարևանության երիտասարդական կազմակերպությունների հզորացում՝ թվային ներառվածության և խաղաղության կառուցման համար» (EYONEDIP) նախագծի շրջանակում ՀՊՏՀ-ն հյուրընկալել էր ծրագրով նախատեսված «Նորարարության լաբորատորիա 2» քառօրյա միջոցառումը, որին մասնակցեց 30 երիտասարդ՝ 15-ը Հայաստանից և 15-ը Վրաստանից։

Միջոցառումը կազմակերպել էր EYONEDIP նախագծի համակարգող «Կոպեռնիկուս Բեռլին»-ը՝ գործընկեր «Կոպեռնիկուս Երևան» կազմակերպության հետ համատեղ։

Քառօրյա լաբորատորիայի ընթացքում մասնակիցները ներգրավվեցին գործնական և ինտերակտիվ աշխատարաններում, որոնք ուղղված էին թվային ներառականության և խաղաղաշինության ոլորտներում անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների զարգացմանը։ Երիտասարդները, խմբային առաջադրանքների և գործնական աշխատանքների շրջանակում, մշակեցին գաղափարներ, փոխանակեցին տեսակետներ և գործնականում կիրառեցին ձեռք բերած գիտելիքները։

«Նորարարության լաբորատորիա 2»-ը ևս մեկ հնարավորություն էր Հայաստանի և Վրաստանի երիտասարդների համար՝ միասին սովորելու, ստեղծագործելու, նորարար գաղափարներ զարգացնելու և երկարաժամկետ համագործակցության հիմքեր ձևավորելու համար։

Հարկ է նշել, որ «Նորարարության լաբորատորիա 2»-ի շրջանակում ներգրավված մասնակիցները հնարավորություն կունենան շարունակելու իրենց համագործակցությունն ու մասնակցությունը երիտասարդական ճամբարին, որը կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 8-15-ը Իսպանիայի Բենալմադենա Կոստա քաղաքում՝ նախագծի գործընկեր Պրոյուվեն ասոցիացիայի հյուրընկալությամբ։

Scroll to Top