Firebird AI-ը դարձել է ԱՏՁՄ ռազմավարական անդամ 
Այս գործընկերությունն ունի խորհրդանշական պատմություն. Հրազդանում գործարկված AI գործարանի գաղափարն ու հիմնադիրների միջև առաջին կապերը ձևավորվել էին դեռևս 2024-ին՝ ԱՏՁՄ-ի կողմից կազմակերպված WCIT-Digitec-ի հարթակում։
Տարածաշրջանի խոշորագույն արհեստական բանականության ենթակառուցվածքի և ԱՏՁՄ-ի միավորումը մեծ հնարավորություններ է բացելու տեղական էկոհամակարգի ու ստարտափների համար, և համատեղ աշխատանքն ուղղված է լինելու հենց այդ պոտենցիալի իրացմանը։



