Տնտեսագետ

Ինչ է C360-ը

Ունես ռեստորանային բիզնես, բայց դեռ օգտագործում ես միայն թղթե մենյուներ ?
Այս առաջարկը հատուկ քեզ համար է
Իմանալ ավելին

Ֆինանսական կյանքը կազմակերպելու համար մարդիկ օգտվում են նույն ծառայություններից. քարտեր, հաշիվներ, անկանխիկ վճարումներ, կանխիկացում, վարկեր, ավանդներ և այլն:
Սա նշանակում է մի քանի տարբեր ծառայությունների կառավարում, տարբեր միջնորդավճարներ, պայմաններ և սակագներ, հետևաբար նաև ոչ լիովին կանխատեսելի ծախսեր։

C360. մեկ լուծում՝ ֆիքսված ամսավճարով

C360-ը բանկային ծառայությունների համակարգ է, որտեղ բոլոր անհրաժեշտ բանկային ծառայությունները միավորված են միասնական սակագնային փաթեթի սկզբունքով։ Տարբեր ծառայություններ ընտրելու և առանձին ակտիվացնելու փոխարեն հաճախորդն ընտրում է փաթեթ, որը ներառում է հիմնական բանկային գործառույթների ամբողջություն, իսկ փաթեթների լայն ընտրությունը թույլ է տալիս յուրաքանչյուրին գտնել իր կարիքներին և նախասիրություններին համապատասխան փաթեթը:

Ի՞նչ խնդիր է լուծում C360-ը, և ո՞րն է դրա առավելությունը 

C360-ի հիմնական նպատակը բանկային ծառայությունների ընտրությունը պարզեցնելն է և հաճախորդներին 360 աստիճան բանկային ծառայություններ տրամադրելը՝ մեկ միասնական ամսական վճարով:

Ոչ մի թաքնված սակագին, ոչ մի հավելյալ վճար, մեկ փաթեթի արժեք։

C360 և Converse Mobile. Բանկինգ՝ կառավարելի 24/7 սկզբունքով

C360 փաթեթները կառավարվում են Converse Mobile-ի միջոցով։ Սա նշանակում է, որ ծառայությունների ակտիվացումը, վերահսկումը և օգտագործումը իրականացվում են մեկ թվային միջավայրում, որտեղ հասանելի են բոլոր C360 պրոդուկտները:

 

Scroll to Top