Տնտեսագետ

Անհուսալի վարկառուների ծրագրից օգտվողների թիվը դեռևս պոտենցիալից անգամներով փոքր է

Ունես ռեստորանային բիզնես, բայց դեռ օգտագործում ես միայն թղթե մենյուներ ?
Այս առաջարկը հատուկ քեզ համար է
Իմանալ ավելին

2025 թվականի հունվարի 1-ից մինչև այս տարվա օգոստոսի կեսը անհուսալի վարկառուների ծրագրից օգտվել է 11 241 շահառու, որից 4 261-ն աշխատանքի է տեղավորվել «ծրագրի իրականացման արդյունքում»։ Տվյալները «Հետք»-ին են փոխանցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

2024 թվականի դեկտեմբերին Կառավարությունը հայտարարեց, որ գործարկում է անհուսալի վարկառուների վարկային պատմությունն առողջացնելու և այդ վարկառուներին աշխատաշուկա բերելու ծրագիր։ Այն կոչվում է «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման» միջոցառում։

Ծրագրից օգտվում են այն քաղաքացիները, որոնց վարկերի մայր գումարների հանրագումարը (առանց տույժ-տուգանքների) 1 մլն դրամից պակաս է, և այդ վարկերն անհուսալի են ճանաչվել առնվազն 3 տարի։ Պարզ ասած՝ այն քաղաքացիները, որոնք վարկ են վերցրել և տարիներ շարունակ չեն մարել։

Հաջորդ կարևոր պայմանն այն է, որ նրանք պետք է ունենան ֆորմալ, այսինքն՝ գրանցված աշխատանք կամ զբաղվածություն։

Աջակցությունը հետևյալն է. որպես աշխատող քաղաքացիներ՝ նրանց վճարած եկամտային հարկն ուղղվում է ոչ թե պետական բյուջե, ինչպես մյուս քաղաքացիների պարագայում է (բացառությամբ եկամտային հարկի վերադարձի ծրագրերից օգտվողների), այլ՝ վարկերի մարմանը։ Ծրագրի ավարտից (առավելագույնը 24 ամիս) հետո այս աշխատողների եկամտային հարկն արդեն ամբողջությամբ սկսում է մտնել բյուջե։

Ծրագրի մեկնարկից ավելի քան մեկուկես տարի անց, փաստորեն, 11 241 շահառու է օգտվել։

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի գնահատմամբ՝ դիմողների փաստացի թիվը ակնկալվող շահառուների թվի ընդամենը 5-10%-ն է։

«Եթե մարդը որոշել է չմարել վարկերը, ինչ ուզում ես արա, չի մարի։ Ընդ որում՝ սահմանված 1 մլն դրամի շեմը մայր գումարին է վերաբերում։ Եթե վարկ է վերցրել 500 հազար դրամ, բայց տույժ-տուգանքով այն դարձել է 2 մլն դրամ, միևնույն է, նա կարող է դառնալ ծրագրի շահառու։ Ովքեր պահանջներին համապատասխանել են, բանկերը միանշանակ համաձայնել են, տույժերի ու տուգանքների 80%-ը ներել են»,- օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դանիել Ազատյանը։

Ի սկզբանե, երբ ծրագիրը քննարկումների փուլում էր, կառավարությունը հայտարարում էր պոտենցիալ շահառուների մեծ թվի մասին՝ 218 000 անձ, որոնք կարող էին դիմել ծրագրի համար։ Բայց, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանխատեսմամբ՝ այս պոտենցիալ շահառուների շուրջ 60%-ը կդիմեր, այսինքն՝ 131 000 անձ, քանի որ ամենայն հավանականությամբ, չէին դիմի, օրինակ, ավագ սերնդի մարդիկ, որոնք չէին կարող ֆորմալ աշխատանքի անցնել, երկրից բացակայողները և այլն։

 

Scroll to Top