Տնտեսագետ

Միկրո և մակրո տնտեսություն

Միկրոէկոնոմիկան կամ միկրոտնտեսագիտություն

Գիտություն, որն ուսումնասիրում է տնտեսական գործակալների գործունեությունը իրենց արտադրական, բաշխիչ, սպառողական և փոխանակման գործունեության ընթացքում։     Միկրոէկոնոմիկան զբաղվում է հետևյալ հիմնական ուղղությունների ուսումնասիրությամբ.

  1.   Սպառողի հիմնական խնդիրը — ինչու են գործակալները ընտրում հենց տվյալ բարիքների հավաքածուն (որպես օրենք վերջնական սպառման նպատակով)։
  2. Արտադրողի հիմնական խնդիրը — ինչպես և ինչու արտադրող գործակալները ընտրում են տվյալ արտադրության գործոնների հավաքածուները և արտադրության կառուցվածքները։
  3. Շուկայական հավասարակշռությունը և շուկայի կառուցվածքը։
  4. Ընդհանուր հավասարակշռություն — ինչպես և ինչու են ձևավորվում ապրանքների և ծառայությունների գները, ինչպես է ընթանում տարբեր ենթադրությունների փոխանակությունը, երբ է շուկան տնտեսապես արդյունավետ։
  5. Տեղեկատվության ասիմետրիան — ինչպես և ինչու տնտասական գործակալների տեղեկատվական բազմությունների անհամատեղելիությունը կարող են հանգեցնել տնտեսական անարդյունավետությանը։
  6. Արտաքին էֆեկտներ (էքստերնալներ) — ինչպես և ինչու սեփական ընտրության հնարավորությունը կարող է անուղղակիորեն ազդել այլ գործակալների որոշումների վրա և հանգեցնել տնտեսական անարդյունավետությանը։
  7. Հասարակական բարիքներ — ինչպես և ինչու տնտեսական բարիքների որոշ ձևերի առկայությունը կարող է հանգեցնել տնտեսական արդյունավետությանը։

Մակրոտնտեսագիտություն

ուսումնասիրում է տնտեսությունը որպես մի ամբողջություն՝ նպատակ հետապնդելով ապահովել տնտեսության կայուն զարգացում, ռեսուրսների լրիվ զբաղվածություն և գնաճի մակարդակի մինիմալացում:
Մակրոտնտեսագիտության ուսումնասիրության առարկա են հանդիսանում այնպիսի տնտեսական երևույթներ, որոնք ոչ թե կապված են տնտեսության մի որևէ ճյուղի հետ, այլ ունեն ընդհանրական նշանակություն և վեաբերվում են ողջ տնտեսությանը: Մակրոտնտեսագիտությունը ուսումնասիրում է տնտեսության վարքագիծը, որպես մեկ ամբողջություն՝ նրա անկումը և վերելքը, գնաճը, գործազրկությունը և այլն: Հարկ է նշել, որ որոշ մակրոտնտեսական հարցեր  կարող են ինչպես վերաբերվել առանձին վերցած եկրների, այնպես էլ մի շարք երկրների (օրինակ՝ համաշխարհային նավթային կամ ֆինանսական ճգնաժամները): Այս դեպքում գործ ունենք գլոբալ մակրոտնտեսական վերլուծության հետ:
Մակրոտնտեսագիտությունը ուսումնասիրում է արտադրության ծավալների և զբաղվածության մակարդակի փոփոխությունները ինչպես երկար ժամանակահատվածի, այնպես էլ կարճաժամկետ հատածում՝ պայմանավորված գործարար ակտիվության ցիկլերով:

Մակրոտնտեսագիտոթյան ուսումնասիրության առարկա հանդիսացող հիմնական խնդիրներն են.

  1. Ազգային արդյունքի,եկամտի չափի և կառուցվածքի ձևավորումը
  2. Ողջ տնտեսության կտրվածքով զբաղվածության կարգավորման գործոնների բացահայտումը
  3. Գնաճի բնութագրական վերլուծությունը
  4. Տնտեսական աճի մեխանիզմների և գործոնների ուսումնասիրությունը
  5.  Տնտեսական տատանումների պատճառների ուսումնասիրությունը և փոխկապակցված փոփոխությունները տնտեսության մեջ
  6. Ազգային տենտեսությունների փոխհարաբերությունների ուսումնասիրությունը
  7. Պետական մակրոտնտեսական քաղաքականության հիմնական  ուղղությունների, բովանդակության և ձևերի տեսական ձևակերպումը:   

 

Չնայած, տնտեսագիտության ուսումնասիրության միկրո և մակրո տարանջատումներին՝ դրանք իրար հետ սերտորեն կապված են: Էական խզում կար մակրո և միկո տնտեսագիտությունների միջև նախկինում, երբ դեռ նոր էին տարանջատվել այս երկու ուղղությունները, սակայն,  այս տեսությունների զարգացմանը զուգընթաց դրանց միջև խզումը հետզհետե կրճատվեց: Ներկայումս, մակրոտնտեսագիտական հասկացությունների հիմքում ընկած է միկրոտնտեսագիտական հիմնավորումներ, որոնք վերախմբագրվում են մակրո մակարդակում:
Scroll to Top