Տնտեսագետ

2,5 մլրդ դրամի ներդրում, ավտոմատացված լաբորատոր հետազոտություններ. HELIX-ը մուտք գործեց հայաստանյան շուկա

Ունես Ռեստորանային բիզնես? Այս առաջարկը քեզ համար է
Իմանալ ավելին

Միջազգային ճանաչում ունեցող HELIX-ը բացում է իր դռները Երևանում՝ բերելով նոր տեխնոլոգիաներ, միջազգային փորձ ու ախտորոշման նոր մակարդակ։

Երևանում տեղի ունեցավ ընկերության նոր լաբորատոր համալիրի բացումը, որի ստեղծման համար ներդրվել է շուրջ 2,5 միլիարդ դրամ։ 850 քմ մակերես ունեցող լաբորատոր համալիրը հնարավորություն է տալիս իրականացնել օրական մոտ  20 հազար հետազոտություն։ Այստեղ հասանելի է լինելու ավելի քան 3600 տեսակի լաբորատոր հետազոտություններ՝ ներառյալ գենետիկական, հյուսվածքաբանական և իմունոհիստոքիմիական։

HELIX-ի գլխավոր տնօրեն Յուրի Անդրեյչուկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընկերությունը հայկական շուկան ուսումնասիրելուց հետո այն գնահատել են որպես զարգացող և մրցակցային միջավայր, որտեղ նոր ծառայությունների պահանջարկ կա։

«Հայաստան գալու միտքն առաջին անգամ առաջացավ 2023 թվականին։ Ընկերության ռազմավարությունն այնպիսին է, որ մենք ցանկանում ենք ներկա լինել տարբեր շուկաներում։ Հայաստանում մենք գտանք շատ լավ գործընկեր, ինչը խթանեց այդ գործընթացը։ Եվ մենք այսօր կատարում ենք պաշտոնապես առաջին քայլը։

Մենք ցանկանում ենք այստեղ ներկայացնել այնպիսի պրոդուկտներ, որոնք ունենք այլ երկրներում։ Մենք առաջարկում ենք համագործակցության հուսալի ձևաչափ առողջապահության ոլորտի մասնագետների և բժշկական կենտրոնների համար»,- ասաց Յուրի Անդրեյչուկը։

HELIX-ի լաբորատորիայի կարևոր առանձնահատկություններից մեկը ավտոմատացված համակարգն է, որը թույլ է տալիս հետազոտությունների մի շարք փուլեր իրականացնել մեքենայացված եղանակով։ Սա նվազեցնում է մարդկային գործոնի ազդեցությունը, ապահովում գործընթացների ստանդարտացում և հնարավորություն է տալիս մեծ քանակությամբ նմուշներ մշակել արագ ու հետևողական կերպով։

HELIX խմբի կառավարող գործընկեր Դարյա Գորյակինն էլ ընդգծեց՝ Հայաստանում լաբորատորիայի բացմամբ ստեղծվել է 200 աշխատատեղ, որոնցից 100-ը բարձր որակավորում ունեցող բուժաշխատողներ են։

«Նման հնարավորությունը մեզ թույլ է տալիս տարին մի քանի անգամ սպասարկել Հայաստանի յուրաքանչյուր բնակչի և դա կատարել արագ։ Մենք ծրագրում ենք գլխավոր հետազոտությունների արդյունքները տրամադրել նմուշները ստանալուց 120 րոպե անց։ Երբեմն հաճախորդի համար շատ կարևոր է արդյունքը ստանալ հնարավորինս արագ ոչ միայն այն տեսանկյունից, որ պետք է բուժում նշանակվի, այլև այն, որ կարելի է լսել հաճելի նորություն, օրինակ, հղիության մասին»,- նշեց խմբի կառավարող գործընկերը։

Նախագծում ներդրումների ծավալը գերազանցում է 2,5 միլիարդ դրամը։ Որտեղ են հիմնականում ուղղվել այդ ներդրումները՝ սարքավորումների, տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների՞, թե՞ մասնագետների պատրաստման վրա։

HELIX-ի Հայաստանի լաբորատոր ծառայության ղեկավար Անահիտ Պետրոսյանը մանրամասնեց. «Ներդրումները եղել են ինչպես ենթակառուցվածքի, որը պատրաստվել է վերջին ստանդարտներին համապատասխան, վերլուծիչների, որոնք վերջին սերնդի են, այնպես էլ ավոտմատացված համակարգի ստեղծման ուղղությամբ, քանի որ ներկայում Հայաստանում գտնվող եզակի ավտոմատացված պրեանալիտիկ փուլով է հագեցած լաբորատորիան։ Ներդրումներ եղել են նաև փորձառու մասնագետների վերապատրաստման  նապատակով»։

Պատասխանատուները վճռակա են որակի ապահովման, HELIX-ի միջազգային չափանիշների ու որակի վերահսկման նկատմամբ հետևողական վերահսկողության գործում։

՚ «Քանի որ Helix-ը միջազգային լաբորատորիա է և բավական մեծ պատմություն ունեցող, արդեն բոլոր գործընթացների համար էլ գոյություն ունեն ստանդարտներ, մեզ միայն մնում է հայաֆիկացնել դրանք ու օգտագործել տեղական շուկայի համար, որը շատ կարճ կտևի և արդեն իսկ ընթացքում է»,-ասաց ծառայության ղեկավարը։

Ընկերությունը նախատեսում է ախտորոշիչ կենտրոնները զարգացնել ոչ միայն Երևանում, այլև հանրապետության տարբեր բնակավայրերում։ Helix-ը մտադիր է Հայաստանում ընդլայնել իր ցանցը՝ առաջիկայում ստեղծելով ևս 30 ախտորոշիչ կենտրոն։

Helix Armenia-ի գլխավոր տնօրեն Սոնա Բաբայանն ընդգծեց՝  Հայաստանում Helix-ն ունի բոլոր հնարավորությունները շուկայում առաջատար դիրքեր գրավելու համար։

«Նախատեսում ենք, որ Helix-ը լինելու է ցանց և շատ մոտ ապագայում կբացվեն 5 ախտորոշիչ կենտրոններ Երևանի տարբեր տարածքներում, ամենակարևորը՝ կենտրոններ կբացվեն նաև մարզերում, որպեսզի ամեն վայրում քաղաքացիներին  հասանելի լինեն լաբորատորիայի ծառայությունները»,- նշեց Բաբայանը։

Շուրջ 3600 անուն լաբորատոր հետազոտություն ու դրանցից շատերը երբևէ Հայաստանում չեն իրականցվել․ մինչ այս շատ նմուշներ,  բուժառուներ ուղարկվել են  արտերկիր՝ հետազոտովելու  նպատակով։ Այժմ այդ հետազոտությունները կարելի է անցնել HELIX-ի լաբորատոր ցանցում՝ պատասխանը ստանալով հաշված ժամերի ընթացքում։

Helix-ի Հայաստան մուտքը մեկնարկում է սեփական լաբորատոր համալիրով, իսկ ընկերության ներկայացրած երկարաժամկետ ծրագրերը ներառում են նաև ախտորոշիչ կենտրոնների լայն ցանցի ստեղծում հանրապետության տարածքում։ Նոր հասցե, նոր հնարավորություններ ու միջազգային փորձ՝ արդեն Հայաստանում։

Ընկերությունը պաշտոնապես բացման միջոցառումները շարունակվեց «Դվին»-ում՝ ջերմ ու տոնական մթնոլորտում, որտեղ ընկերության թիմը, գործընկերներն ու հյուրերը միասին նշեցին նոր ճանապարհի մեկնարկը։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top