Տնտեսագետ

ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են արհեստական բանականության անվտանգության ծրագիրը Թրամփ-Սիի գագաթնաժողովից առաջ

Ունես Ռեստորանային բիզնես? Այս առաջարկը քեզ համար է
Իմանալ ավելին

ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են արհեստական ​​բանականության միջադեպերի մասին ծանուցման նոր մեխանիզմի ստեղծելու հարցը, որոնք կարող են ազդել ազգային անվտանգության վրա։ BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը՝ Չինաստանի փոխավարչապետ Հե Լիֆենգի հետ ունեցած բանակցություններից հետո։

Հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա չինացի գործընկեր Սի Ծինփինի մասնակցությամբ շաբաթվավերջին կայանալիք գագաթնաժողովի ֆոնին։

Վերջին օրերին` հետազոտողները նախազգուշացումներից և կոչերից հետո արհեստական ​​բանականությունը հայտնվել է ուշադրության կենտրոնում։

«Մենք կարծում ենք, որ ինչպես ցանկացած անդրսահմանային գործունեության դեպքում, այնպես էլ ի ԱԲ-ի ոլորտում աշխարհի երկու գերտերությունների միջև թափանցիկությունը շատ կարևոր է», — բանակցություններից հետո լրագրողներին ասել է Բեսենթը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև այլ թեմաներ, այդ թվում՝ մաքսատուրքերի հնարավոր նվազեցումը։

X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ Բեսենթը նշել է, որ բանակցություններն օգնում են հիմք ստեղծել նախագահ Թրամփի համար՝ առաջ մղելու Ամերիկայի տնտեսական շահերը և ամերիկյան ժողովրդի համար արդյունքներ ապահովելու համար։

ԱՄՆ-ն և Չինաստանը մրցակցության մեջ են արհեստական ​​բանականության և տեխնոլոգիական ոլորտներում գերիշխելու համար։

Վերջին օրերին Վաշինգտոնին կոչ են անում դանդաղեցնել արհեստական ​​բանականության զարգացումը ՝ մարդկության վրա դրա հնարավոր բացասական ազդեցության վերաբերյալ մտավախությունների պատճառով, սակայն Թրամփը համամիտ չէ դրանց հետ։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top