Տնտեսագետ

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիակությանը

Ունես Ռեստորանային բիզնես? Այս առաջարկը քեզ համար է
Իմանալ ավելին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը։

Էդուարդ Հակոբյանը, ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին, կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը և առանցքային դերը ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մաքսային վարչարարության վերջին բարեփոխումները, մասնավորապես, անդրադառնալով «EXIM» տեղեկատվական համակարգի ներդրմանը, մաքսային միասնական հաշվի ներդրման գործընթացին, ՀՀ ՊԵԿ կողմից իրականացվող թվայնացման ծրագրերին և մաքսային անցման կետերում նոր հարթակի ներդման աշխատանքներին, որոնք կնպաստեն սահմանային անցումների տևողության կրճատմանը։ Կողմերն անդրադարձել են նաև մաքսային բարեփոխումների շրջանակում նոր կառուցվածքային հենանիշ սահմանելու հնարավորությանը։

Քննարկվել են հարկային վարչարարության առաջնահերթություններն ու բարեփոխումները, 2025-2026թթ․ հարկային եկամուտների կատարողական ցուցանիշները, եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ընթացքը և հարկային վարչարարությանն առնչվող կառուցվածքային հենանիշերը։

Անդրադարձ է կատարվել նաև հարկային կարգապահության ծրագրերին, ինչպես նաև խոշոր հարկ վճարողների կամավոր կարգապահությանը միտված միջոցառումներին, արհեստական բանականության գործիքների դերի բարձրացման և դրանց կիրառման աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ ՀՀ ՊԵԿ կողմից իրականացված քայլերին։

Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ համագործակցությունը՝ ուղղված ՀՀ հարկային և մաքսային համակարգերի զարգացմանն ու վարչարարության արդյունավետության բարձրացմանը։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top