Ակբա բանկը և «Հայկական Ծրագրեր» ընկերությունը մեկնարկել են ռազմավարական գործընկերություն, որի շրջանակում բանկը միացել է «ՀԾ-ԿորպորատիվԲանկ» ամպային հարթակին։
«ՀԾ-ԿորպորատիվԲանկը» միասնական հարթակ է, որը հնարավորություն է տալիս կազմակերպությունների հաշվապահական և բիզնես համակարգերը կապել ՀՀ բանկերի հետ։
Համագործակցության արդյունքում Ակբա բանկի կորպորատիվ հաճախորդները հնարավորություն են ստացել բանկային գործարքներն իրականացնել անմիջապես իրենց հաշվապահական և բիզնես համակարգերից՝ մասնավորապես «ՀԾ-Ձեռնարկություն», «ՀԾ-Հաշվապահ», «ՀԾ-Առևտուր» և «ՀԾ-Վաճառքների կառավարում» համակարգերից` այդպիսով խնայելով ժամանակ և պարզեցնելով իրենց առօրյա աշխատանքը։



