Տնտեսագետ

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է ԱՄՀ առաքելությունների ներկայացուցիչներին

Ունես Ռեստորանային բիզնես? Այս առաջարկը քեզ համար է
Իմանալ ավելին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) աջակցությամբ սեպտեմբերի 7-ից մեկնարկած առաքելությունների ներկայացուցիչներին՝ չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված հարկային վարչարարության գործընթացների բարելավման նպատակով միջազգային լավագույն փորձի ներդրման և միջազգային հարկման ոլորտում FITAS գործիքի կիրառմամբ հարկային մարմնի և վերջինիս կարողությունների գնահատման նպատակով։

Էդուարդ Հակոբյանը, ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին, կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով ԱՄՀ աջակցությունների առանցքային դերը ՊԵԿ բարեփոխումների գործընթացում:

Հանդիպման ընթացքում ԱՄՀ ներկայացուցիչների կողմից ներկայացվել են առաքելությունների շրջանակում տեղի ունեցած հանդիպումների և աշխատանքների արդյունքները և կատարելագործման առաջարկություններ՝ ՀՀ ՊԵԿ-ի կողմից չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված հարկային վարչարարության և միջազգային հարկման գործընթացների բարելավման վերաբերյալ։ Առաջարկությունները հնարավորություն կտան ՊԵԿ-ում միջազգային լավագույն փորձն առավել արդյունավետ և համակարգված ներդնել։

Կողմերը քննարկել են նաև ՊԵԿ կարողությունների զարգացմանն ուղղված համագործակցության հետագա ուղղությունները՝ հաշվի առնելով ԱՄՀ առաքելությունների արդյունքներն ու ներկայացված առաջարկությունները։ Այս համատեքստում վերահաստատվել է համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը՝ ՊԵԿ վարչարարության արդյունավետության և շարունակական կատարելագործման նպատակով։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top