Տնտեսագետ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿՈՆՍԻԵՐԺ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ C360 ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

C360-ը վաղուց արդեն միայն բանկային ծառայությունների մասին չէ

Այն շարունակաբար ընդլայնվող էկոհամակարգ է, որը միավորում է բանկային պրոդուկտները, ֆինանսական լուծումները, գործընկերային հնարավորություններն ու ամենօրյա կյանքն ավելի հարմարավետ դարձնող ծառայությունները։ Մեր նպատակն է ստեղծել իրական արժեք և փորձառություն՝ ուղեկցելով հաճախորդներին կյանքի տարբեր փուլերում ու ամենատարբեր իրավիճակներում։ Այսօր այդ առավելություններին միանում են նաև ապահովագրական կոնսիերժ ծառայությունները, որոնք հասանելի են C360 փաթեթների շրջանակում՝ Nairi Insurance-ի հետ համագործակցության շնորհիվ։

Ապահովագրությունը վստահության զգացում է, որն առանձնակի արժեք է ձեռք բերում այն ժամանակ, երբ անհրաժեշտ է արագ կողմնորոշվել, ստանալ մասնագիտական աջակցություն և վստահ լինել, որ յուրաքանչյուր հարց կունենա իր լուծումը։

C360-ի և Nairi Insurance-ի համագործակցության շնորհիվ C360 փաթեթների շրջանակում հասանելի են ապահովագրական կոնսիերժ ծառայություններ, որոնք ապահովում են անհատական մոտեցում, մասնագիտական խորհրդատվություն և աջակցություն ապահովագրության հետ կապված յուրաքանչյուր փուլում։

Ծառայության շրջանակում կարող եք օգտվել 24/7 անհատական մենեջերի աջակցությունից, ստանալ շուրջօրյա խորհրդատվություն, օգտվել հատուկ զեղչերից և առաջարկներից, ինչպես նաև ապահովագրական ծառայություններից օգտվելու պարզ, արագ և հարմար գործընթացից։

C360xNAIRI INSURANCE համագործակցության շրջանակում C360 ULTRA, ELITE, SYNERGY, SIGNATURE փաթեթների հաճախորդներին հասանելի են ապահովագրական կոնսիերժ ծառայության 3 փաթեթ՝

Փաթեթ 1 – Premium Standart

24/7 անհատական մենեջերի կոնսիերժ ծառայություն

Շուրջօրյա խորհրդատվություն՝ ապահովագրությանը վերաբերող ցանկացած հարցով

Անհատական զեղչ՝ մինչև 15% բոլոր պրոդուկտների համար (բացառությամբ ԱՊՊԱ և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ (GLOBAL HEALTH INSURANCE (IPMI)) պրոդուկտների)

Փաթեթ 2 – Premium optional

24/7 անհատական մենեջերի կոնսիերժ ծառայություն

Շուրջօրյա խորհրդատվություն՝ ապահովագրությանը վերաբերող ցանկացած հարցով

Անհատական զեղչ՝ մինչև 30% բոլոր պրոդուկտների համար (բացառությամբ ԱՊՊԱ և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ (GLOBAL HEALTH INSURANCE (IPMI)) պրոդուկտների)

Անհատական բժշկի աջակցություն առողջության հետ կապված ցանկացած հարցով

Մինչև 15% զեղչ գործընկեր բժշկական կենտրոններում

Փաթեթ 3 – Premium Exclusive

24/7 անհատական մենեջերի կոնսիերժ ծառայություն

Շուրջօրյա խորհրդատվություն՝ ապահովագրությանը վերաբերող ցանկացած հարցով

VIP հաճախորդի կարգավիճակ` Nairi Mobile բջջային հավելվածում

Փաթեթի գործողության ընթացքում կանխարգելիչ բուժզննման (Medical Check-up) ծառայության հնարավորություն՝  տարվա ընթացքում 1 անգամ

Անհատական զեղչ՝ մինչև 40% բոլոր պրոդուկտների համար (բացառությամբ ԱՊՊԱ և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ (GLOBAL HEALTH INSURANCE (IPMI)) պրոդուկտների)

Անհատական մենեջերի աջակցություն պատահարի ժամանակ

Անհատական բժշկի աջակցություն՝ առողջության հետ կապված ցանկացած հարցով

Մինչև 15% զեղչ գործընկեր բժշկական կենտրոններում

Առաջատար միջազգային կլինիկաներում բացառիկ փաթեթներից հատուկ արժեքով օգտվելու հնարավորություն

Համապարփակ սկրինինգային ծրագիր(London, UK)

Միջազգային ստանդարտներին համապատասխան բժշկական երկրորդ կարծիք

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top