Տնտեսագետ

Հայաստան-ԱՄԷ ծառայությունների առևտրի և ներդրումների համաձայնագիրը ստացել է դրական եզրակացություն

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 21-ի նիստում քննարկվել է «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Այս մասին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից։

««Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի փետրվարի 5-ին Աբու Դաբիում։ Նպատակն է ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների առևտրի և ներդրումների գործընթացի ազատականացումը։ Համաձայնագիրը նախատեսում է փոխադարձաբար վերացնել առկա խոչընդոտները, բարձրացնել տնտեսական արդյունավետությունը և ստեղծել բարենպաստ պայմաններ։ Այն կնպաստի տնտեսական համագործակցության խորացմանը, փոխշահավետ արդյունքների ապահովմանը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու նոր շուկաների բացահայտմանը։ Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Համաձայնագրով սահմանված ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության կարգավորումները լրացուցիչ խթան կհանդիսանան նոր գործարար նախաձեռնությունների համար։ Համաձայնագրի մանրամասները ներկայացնելիս նախարարն ընդգծել է, որ փաստաթղթի շուրջ տևական բանակցություններ են ընթացել:

Գևորգ Պապոյանը պարզաբանումներ է ներկայացրել համաձայնագրով նախատեսվող կարգավորումների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել արտահանման և ներմուծման ոլորտներում առկա խնդիրներն ու առևտրաշրջանառության դյուրացման հնարավորությունները։

Ամփոփիչ ելույթում Էկոնոմիկայի նախարարը շնորհակալություն է հայտնել բովանդակալից քննարկման համար և արձագանքել պատգամավորների բարձրացրած մտահոգություններին ու դիտարկումներին։

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top