«Նախարարը խոսեց Հայաստան-ԱՄԷ ավիափոխադրումների մասին, բայց այստեղ պակաս կարևոր չէ նաև ցամաքային փոխադրումները»,- ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ ելույթ ուեննալով «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ։
Նա առանձնացրեց Իրանի ցամաքային տարածքով բեռների փոխադարձ առաքումը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, այն տնտեսապես շահավետ կլինի մեծ տնտեսական արժեք չունեցող, բայց ծավալ ունեցող բեռների փոխադրման դեպքում։
«Հաշվի առնելով, որ վերջին ամիսների ընթացքում ոչ միայն Իրանի, այլև ընդհանուր տարածաշրջանի երկինքը փակվում է, բոլոր դեպքերում այն նաև օդային ավիափոխադրումների այլընտրանքն է»,- ասաց Աբրահմայանը։



