Տնտեսագետ

ՊԵԿ նախագահությամբ անցկացվել է ՍԾՏՀ մաքսանենգության հարցերով առցանց աշխատաժողով

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

Պետական եկամուտների կոմիտեն՝ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) Մաքսային հարցերով աշխատանքային խմբի նախագահության շրջանակում, առցանց ձևաչափով անցկացրել է աշխատաժողով։ Հանդիպումը նվիրված է եղել կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների և այլ ապրանքների մաքսանենգության դեմ պայքարի հարցերին։

Միջոցառմանը մասնակցել են ՍԾՏՀ անդամ պետությունների՝ Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Բուլղարիայի և Հունաստանի մաքսային ծառայությունների, ինչպես նաև ՍԾՏՀ Մշտական միջազգային քարտուղարության (PERMIS) ներկայացուցիչները։

Աշխատաժողովի ընթացքում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հանդես են եկել զեկույցներով՝ ներկայացնելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համաշխարհային և տարածաշրջանային միտումները, մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման մեխանիզմներն ու ռիսկերի կառավարման գործիքները։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային համագործակցությանն ու օպերատիվ տեղեկատվության փոխանակման առանցքային հարցերին։

Քննարկումների ընթացքում ՍԾՏՀ անդամ պետությունների ներկայացուցիչները  կիսվել են նաև իրենց ազգային փորձով ու լավագույն գործելակերպով։

Աշխատաժողովի ավարտին մասնակիցները կարևորել են անդամ պետությունների միջև համագործակցության ամրապնդումը, տեղեկատվության փոխանակման զարգացումը և համատեղ ջանքերի համակարգումը՝ մաքսանենգության ու կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համատեքստում։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top