Տնտեսագետ

Առաջարկում են արգելել Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը. Որոշման նախագիծը հաջորդել է գիտական որսին

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

Շրջակա միջավայրի նախարարությունն այսօր շրջանառության մեջ է դրել  «Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» կառավարությա որոշման նախագիծը։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ քաղաքցիները կարող են կարծիքներ ու մեկնաբանություններ թողնել մինչև հոկտեմբերի 11-ը։

Առաջարկվում է սահմանել ՀՀ  տարածքից արտահանման (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման) ժամանակավոր արգելք վեց ամիս ժամկետով՝ սիգի ձկնկիթի վրա։ Նախատեսվում է, որ այն ուժի մեջ է մտնելու  2027 թվականի հունվարի 2-ից և գործում է վեց ամիս ժամկետով։

Գործադիրից հիմնավորում են, որ Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ  պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից:

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի  արդյունքում  Սևանա լճում նկատվում է սիգի կայուն կենսազանգված (2019 թվականաին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 թվականին՝ 5348 տոննա 2022 թվականին՝ 4700 տոննա 2023 թվականին՝ 3974 տոննա, 2024 թվականին՝ 1293 տոննա, 2025 թվականին՝ 3591,8 տոննա ), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացում (2020 թվականին՝ 300 տոննա, 2021 թվականին՝ 300 տոննա, 2022 թվականին՝ 600 տոննա, 2023 թվականին՝ 600 տոննա, 2024 թվականին՝ 679 տոննա, 2025 թվականին՝ 1123 տոննա): Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում (համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչև 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավել)։

Սևան լճում սիգի կայուն արդյունագործական որսի ապահովման համար կարևոր պայմաններից է բնական վերարտադրության ապահովումը: Ինպես ցույց է տալիս վերջին տարիների փորձը սիգի բնական վերարտադրության ապահովման դեպքում պահպանվում է կայուն արդյունագործական չափաքանակ։

Սևանա լճում 2025-2026 թվականների սիգի բնական վերարտադրությունը գնահատելու, ձվադրման փուլերի ժամկետները հստակեցնելու նպատակով 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի փետրվարի 6-ը շրջակա միջավայրի նախարարության, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից իրականացնվել գիտական որս։

Հավաքագրվել է որսված ձկան կենսաչափական տվյալները, մասնավորապես   Էգերի մոտ սեռական արգասիկները (ձկնկիթը) ընդհանուր մարմնի զանգվածից կազմել է 14.6%,- 19.8%։ 2025 թվականի դեկտեմբերի 18-ի դրությաքմբ ձվադրումը դեռ չէր սկսվել, 2026 թվականի հունվարի 9-ի դրությաքմբ ձվադրմանը պատրաստ և ձվադրված սիգերի քանակը կազմել է 20.7% ընդհանուր էգերի քանակից, հունվարի 24-ի դրությամբ՝ 66.7 %, իսկ փետրվարի 6-ի դրությամբ՝ 81.3 %։

Սևանա լճում սիգի բնական վերարտադրության ապահովման համար յուրաքանչյուր տարի նոյեմբերի վերջից մինչև հաջորդ տարվա փետրվար իրականացվում է համալիր խստացված միջոցառումների ծրագիր սիգի որսի արգելքի ժամանակ ապօրինի որսը բացառելու նպատակով։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top