Տնտեսագետ

Ինչպես ավոկադոն «շան մրգից» դարձավ սիրելի ուտեստ. Բոլիվուդի դերասանի մի հայտարարությունն ու պտղի աստղային պահը

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

Տասնհինգ տարի առաջ Հնդկաստանում ավոկադոյի շուկա գրեթե չկար։ Ավոկադոյի  արտադրությամբ զբաղվող ու 26 տարի այդ ոլորտում գործունեություն ծավալող գյուղատնտես Սունիլ Բոպայան BBC-ին պատմել է, որ տարիներ առաջ հասած ավոկադոները ծառերից թափվում էին, դրանք ճաշակում էին  շները։ Հենց այդ պատճառով  ավոկադոն ստացել է «շան միրգ» անվանումը։

Ներկայում Սունիլ Բոպայան Cottanad Plantations-ի խմբի ղեկավարն է, որը Հնդկաստանի հարավային Կերալա նահանգում  աճեցնում է նաև կակաո, կաուչուկ, սուրճ, համեմունքներ և մրգեր։

«Մենք երբեք ավոկադոն չենք տնկել որպես մեր հիմնական մշակաբույս։ Մենք այն ներմուծել ենք որպես ստվերային ծառ՝ սուրճի տնկարկների համար և միայն ավելի ուշ հասկացանք, որ այն կարող է դառնալ շահութաբեր բիզնես», — ասել  է  գյուղատնտեսը։

Նրա խոսքով, մրգի կյանքում  շրջադարձային պահը մոտավորապես 2011 թվականն էր, երբ Բոլիվուդի աստղ Շիլպա Շետտին հայտարարել է, որ ավոկադոն օգտագործում է մաշկի խնամքի համար: Մեկ գիշերվա ընթացքում ավոկադոյի գինը կրկնապատկվեց, ապա շարունակեց բարձրանալ։

«Մենք ամբողջությամբ փոխեցինք ավոկադոյի աճեցման եղանակը՝ սովորելով հարավաֆրիկացի մասնագետներից։ Այսօր մենք օգտագործում ենք ավելի լայն տարածություններ և տնկման տարբեր մեթոդներ, քանի որ ավոկադոյի արմատները խիստ խոցելի են հիվանդությունների նկատմամբ»,-ասել է Բոպայան։

Հնդիկ ֆերմերների համար կա մեծ հնարավորություն արտադրությունը մեծացնելու համար։

Մանիլալ Պալիաթը, ով նպաստում է Հնդկաստանում ավոկադոյի արդյունաբերության զարգացմանը, նշել է, որ Հնդկաստանը տարեկան ներմուծում է 15. 000 տոննա ավոկադո, իսկ տեղում աճեցնում 8000-9000 տոննա։ Թեև Հնդկաստանում պահանջարկն աճում է, սակայն  միշտ չէ, որ  տեղում աճեցված ավոկադոները լավ են վաճառվում։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top