Տնտեսագետ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ։

Զրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են երկու երկրներում և տարածաշրջանում առկա իրավիճակին՝ կարևորելով փոխըմբռնման մթնոլորտում երկխոսության շարունակականությունը։

Շեշտվել է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ բարձրաստիճան փոխայցելությունների հանգամանքը:

Զրույցի ընթացքում ընդգծվել է առաջիկայում Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP-17 համաժողովի կարևորությունը, անդրադարձ է կատարվել համաժողովի օրակարգային հարցերին, ընդգծվել է գլոբալ մարտահրավերներին դիմակայելու և դրանք հաղթահարելու նպատակով համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top