Տնտեսագետ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև երկրորդ տարեկան խորհրդակցությունների շրջանակում Հայաստանում գտնվող՝ ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Ռիմա Լը Կոգիկի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման մեկնարկին փոխվարչապետը շնորհավորել է ԶՖԳ նորանշանակ տարածաշրջանային տնօրենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով ՀՀ-ԶՖԳ արդյունավետ փոխգործակցության շարունակականության վերաբերյալ։

Փոխվարչապետը բարձր է գնահատել նաև գործակալության հետ տարեկան խորհրդակցությունների ձևաչափով քննարկումների անցկացումը՝ որպես բաց և կառուցողական երկխոսության միջոցով ընթացիկ համագործակցության խնդիրները վեր հանելու և հետագա համագործակցության ուղղությունները նախանշելու հնարավորություն։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության երկկողմ օրակարգի վերաբերյալ, այդ թվում՝ անդրադառնալով ոռոգման ենթակառուցվածքների և գյուղատնտեսության, էներգետիկայի, կոշտ թափոնների կառավարման, ինչպես նաև մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ ընթացիկ համագործակցությանը և առաջիկա հնարավոր նախաձեռնություններին։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top