Տնտեսագետ

ՀՊՏՀ 26 ուսանող՝ «ԻնեկոԿամպուս» ծրագրի հաղթող

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հպարտությամբ ներկայացնում է «Ինեկոբանկը քո կողքին․ ապագան՝ ավելի մեծ հնարավորություններով» նախաձեռնության «ԻնեկոԿամպուս» ծրագրի այս տարվա արդյունքները՝ ընդգծելով իր ուսանողների ակտիվ մասնակցությունն ու գրանցած հաջողությունները։

Այս տարի ծրագրին դիմել է 4142 երիտասարդ, որոնցից 615-ը ՀՊՏՀ ուսանողներ են։ Բուհերի շարքում սա երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է՝ կազմելով ծրագրի դիմորդների գրեթե 15 տոկոսը։ Այս ցուցանիշը փաստում է ՀՊՏՀ ուսանողների բարձր հետաքրքրվածությունը կրթական զարգացմանն ու մասնագիտական առաջընթացին միտված նախաձեռնությունների նկատմամբ։

Ուրախալի է, որ ՀՊՏՀ ուսանողներից 26-ը դարձել է ծրագրի հաղթող՝ արժանանալով կրթական տարբեր աջակցությունների։

Մասնավորապես՝

  • 23 ուսանող՝ միանվագ կրթաթոշակ,
  • 2 ուսանող՝ բարձրագույն կրթության ֆինանսավորում,
  • 1 ուսանող՝ արտերկրում կարճաժամկետ կրթություն ստանալու աջակցություն։

Ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցությունը նպաստում է երիտասարդների կրթական նպատակների իրականացմանը, մասնագիտական գիտելիքների զարգացմանն ու նոր փորձառությունների ձեռքբերմանը։ Կրթաթոշակներն ու կրթության ֆինանսավորման հնարավորությունները ուսանողների համար ոչ միայն նյութական աջակցություն են, այլև կարևոր խթան՝ շարունակելու ուսումնառությունը, զարգացնելու կարողությունները և վստահորեն առաջ շարժվելու դեպի իրենց նպատակները։

Նման ծրագրերին մասնակցությունը հնարավորություն է տալիս ուսանողներին բացահայտելու իրենց ներուժը, օգտվելու կրթական նոր հնարավորություններից և ձևավորելու ապագայի մասնագիտական ուղին։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top