Տնտեսագետ

ՀՊՏՀ ներկայացուցիչը՝ HUMAN-IT հանդիպմանը

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

ՀՊՏՀ բիզնես վարչարարության ամբիոնի դոցենտ Տաթևիկ Սարգսյանը սեպտեմբերի 29-30-ը Ռումինիայի Հանրապետությունում մասնակցել է COST Association – European Cooperation in Science and Technology ծրագրի աշխատանքային խմբի հանդիպմանը։

Միջոցառումն անցկացվել է Բուխարեստի Քաղաքական և վարչական ուսումնասիրությունների ազգային դպրոցում (National School of Political and Administrative Studies — SNSPA)՝ «Մարդկային ռեսուրսների կառավարման մեջ բեկումնային նորարարություն և էքսպոնենցիալ զարգացում․ նոր սերնդի աշխատակիցների, աշխատավայրի և աշխատաշուկայի փորձի ձևավորում» (Disruptive Innovation and Exponential HRM: Crafting Next-Gen Employee Experience, Workplace, Job Market — HUMAN-IT) նախագծի շրջանակում։

Երկօրյա հագեցած հանդիպման ընթացքում աշխատանքային խումբն ամփոփել է ձեռք բերված արդյունքները՝ կենտրոնանալով բեկումնային նորարարության, մարդկային ռեսուրսների կառավարման, աշխատակիցների փորձառության, բարեկեցության և ներառման հարցերի վրա։

Քննարկումների առանցքում եղել է հետազոտության և պրակտիկայի միջև կապի ամրապնդումը։ Նիստերի ընթացքում մասնակիցները վեր են հանել ոլորտի հիմնական կարիքներն ու բացերը, ըստ առաջնահերթության առանձնացրել շահագրգիռ կողմերին և մշակել վերապատրաստման, իրազեկման ու հաղորդակցության նախաձեռնություններ։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել կապել հետազոտությունը և պրակտիկան՝ ուսումնասիրելով, թե ինչպես կարող են աշխատանքային խմբի արդյունքները աշխատակիցների, մարդկային ռեսուրսների մասնագետների, ղեկավարների, կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի համար լինել իմաստալից և համագործակցային։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top