«MedMeet» առողջապահական էքսպոյի ընթացքում «Երեմյան կաթնամթերքը» ներկայացել է որպես գործընկեր՝ բացահայտելով բնական ու որակյալ սննդի գաղտնիքները։ Մարդու առողջությունը սկսվում է ոչ միայն հիվանդության կանխարգելումից և ժամանակին ստացած բուժօգնությունից, այլև առօրյա սննդի ընտրությունից։
Բարձրարժեք սննդակարգը, անհրաժեշտ սննդանյութերի բավարար ընդունումը և սննդի անվտանգության նկատմամբ հետևողական մոտեցումն առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչներն են։
«MedMeet-ին մեր մասնակցությունը պատահական չէ. Երեմյան կաթնամթերքը այս տարի առաջին անգամ մասնակցում է բժշկական ուղղվածություն ունեցող այս միջոցառմանը, և նպատակն է ներկայացնել «Երեմյան կաթնամթերքի» առողջարար հատվածը, որովհետև կաթնամթերքի մասին խոսելիս մենք միշտ խոսում ենք կաթնամթերքի համային հատկանիշների մասին, որակական հատկանիշների մասին, բովանդակության բաղադրության մասին, բայց մոռանում ենք նշել, որ կաթնամթերքը առաջին հերթին ամենօրյա օգտագործման կարևորագույն սննդամթերքներից է, հետևաբար, այն իր մեջ պետք է պարունակի վիտամինների, սպիտակուցների, առողջարար նյութերի այն ամբողջ համախումբը, որը անհրաժեշտ է մարդուն»,-լրագրողների հետ զրույցում նշեց Երեմյան ընկերությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը։
«Երեմյան կաթնամթերքի» գործունեության առանցքում սննդի անվտանգությունն ու բարձր որակն են։ Ընկերությունը Հայաստանում կաթնամթերք միակ արտադրողն է, որն ունի սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացում և մանկական կաթի համապատասխան վկայական, ինչը վկայում է արտադրական բոլոր փուլերում գործող խստագույն պահանջների մասին։
MedMeet-ի տնօրեն Անի Երեմյանի խոսքով, Երեմյան կաթնամթերք ընկերության հետ համագործակցությունն ավելի քան տրամաբանական է։
«MedMeet-ին Երեմյան ընկերության մասնակցությունը լիովին արդարացված է, այս տարվա մեր նպատակը այն գաղափարի տարածումն է, որ առավել հեշտ է կանխարգելել, քան բուժել հիվանդությունը, ուստի առողջ կաթնամթերքը առողջ մնալու հիմնական գրավականն է, իսկ Երեմյանը միակն է Հայաստանում, որն ունի A դասի կաթնամթերք»,- նշեց Անի Երեմյանը։
Երեմյան ընկերությունների խմբի Մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանի խոսքով, սեփական ֆերման, կաթի արտադրությունը, վերամշակումը և որակի վերահսկման համակարգերը մեկ ամբողջական շղթայում միավորելու շնորհիվ «Սերմից սեղան» մոտեցումը հնարավորություն է տալիս վերահսկել արտադրանքի ճանապարհը՝ հումքից մինչև սպառողի սեղան։
Այսպիսով, երբ խոսքը ընտանիքի և երեխաների առողջության մասին է, զիջումներ լինել չեն կարող։
Մանրամասները՝ ռեպորտաժում։



