Հոկտեմբերի 1-ին ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ Շվեդական ինստիտուտի ֆինանսավորմամբ և Երիտասարդ մասնագետների ակադեմիայի (SAYP) ծրագրի շրջանակում իրականացվող «ERIK․ հավասարության, իրավունքների և ներառականության գիտելիք» ծրագրի կլոր սեղան-քննարկումը։
Հանդիպմանը մասնակցում էին ERIK ծրագրի շրջանակում իրականացված նախորդ երկու վերապատրաստումներին մասնակցած ՀՊՏՀ աշխատակիցները, համալսարանի փորձագետները, ինչպես նաև ծրագրի ղեկավար կազմը՝ ՀՊՏՀ ակադեմիական գծով պրոռեկտոր Լուսինե Դանիելյանը, միջազգայնացման, զարգացման և համագործակցության դեպարտամենտի տնօրեն Գրիշա Ամիրխանյանը և ֆոնդահայթայթման և ծրագրերի իրականացման բաժնի աշխատակիցները։
Կլոր սեղան-քննարկման ընթացքում ամփոփվեցին ERIK ծրագրի երկու վերապատրաստման մոդուլների շրջանակում ձեռք բերված գիտելիքն ու փորձը, քննարկվեցին դրանց համախմբման և գնահատման հարցերը։
Քննարկվեցին նաև ՀՊՏՀ փորձագետների հետ աշխատանքի հետագա ձևերն ու մեթոդները, ինչպես նաև նրանց խորհրդատվության հնարավորությունները՝ հավասարության և ներառականության սկզբունքները համալսարանի ինստիտուցիոնալ և մասնագիտական պրակտիկայում լիարժեք ինտեգրելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում նախանշվեցին նաև ERIK ծրագրի շրջանակում նախատեսվող հետագա քայլերն ու գործողությունները։



