Տնտեսագետ

ՀՊՏՀ-ն՝ «Mining Armenia Forum 2026» համաժողովին

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Ծաղկաձորում մեկնարկում է «Mining Armenia Forum 2026» երկօրյա համաժողովը, որի շրջանակում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կներկայացնի «Հանքարդյունաբերությունը Հայաստանում․ զարգացման սցենարներ» (Mining in Armenia – Scenarios for Development) թեմայով հետազոտության արդյունքները։

Հետազոտությունն իրականացվում է ՀՊՏՀ-ին տրամադրված դրամաշնորհի շրջանակում և ուղղված է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման հնարավոր սցենարների, ոլորտի տնտեսական ներուժի, ֆինանսական կայունության և երկարաժամկետ զարգացման հեռանկարների ուսումնասիրությանը։ Հետազոտության արդյունքները համաժողովում կներկայացնի տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սուրեն Պարսյանը:

ՀՊՏՀ մասնակցությունը համաժողովին կարևոր հարթակ է գիտական հետազոտությունների արդյունքները մասնագիտական հանրությանը ներկայացնելու, ոլորտի զարգացման հիմնախնդիրների շուրջ քննարկումներ ծավալելու և փորձի փոխանակման համար։

Հետազոտության շրջանակում դիտարկվող զարգացման սցենարները կարող են նպաստել Հայաստանի հանքարդյունաբերության տնտեսական հեռանկարների, ֆինանսական կայունության և երկարաժամկետ զարգացման հնարավորությունների վերաբերյալ մասնագիտական քննարկումների խորացմանը:

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top