Տնտեսագետ

Ներառականություն և հավասար հնարավորություններ. ՀՊՏՀ ներկայացուցիչները մասնակցել են «ERIK» ծրագրի աշխատանքային հանդիպմանը

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

Հոկտեմբերի 12–16-ը Շվեդիայի Լինշոփինգի համալսարանում տեղի է ունեցել «ERIK – Հավասարություն, իրավունքներ և ներառականություն» (Equality, Rights and Inclusion Knowledge) ծրագրի երրորդ մոդուլի՝ «Ներառականության և հավասար հնարավորությունների մոնիթորինգ և հաշվետվողականություն» խորագրով աշխատանքային հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են ծրագրի գործընկեր համալսարանների՝ Կոմրատի պետական համալսարանի (Մոլդովա), Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչները։ ՀՊՏՀ-ից մասնակցել են ակադեմիական գծով պրոռեկտոր Լուսինե Դանիելյանը, ֆոնդահայթայթման և ծրագրերի իրականացման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, գլխավոր մասնագետ Տաթև Եղյանը։

Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց հաստատություններում ներառականության և հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները, առկա տվյալներն ու կիրառվող մոնիթորինգի գործիքները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հավասարության հնարավորությունների ցուցանիշների սահմանմանը, տվյալների հավաքագրմանն ու վերլուծությանը, ինչպես նաև իրականացված գործողությունների արդյունավետության գնահատմանը։

Քննարկվել են նաև մոնիթորինգի արդյունքների հիման վրա հաշվետվությունների կազմման, հետագա գործողությունների պլանավորման և հաստատություններում ներառականության ու հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված քաղաքականությունների շարունակական կատարելագործման հարցերը։

Ծրագրի գործընկերները քննարկել են համատեղ աշխատանքը շարունակելու հնարավորությունները և նախանշել հետագա համագործակցության ուղղությունները։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top