Տնտեսագետ

ESG կառավարման համակարգը Evocabank-ում

Ունես Ռեստորանային բիզնես? Այս առաջարկը քեզ համար է
Իմանալ ավելին

Evocabank-ը ներդրել է ESG կառավարման համակարգը՝ ամրապնդելով բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման գործընթացները։Evocabank-ը կարևորում է բնապահպանական և սոցիալական սկզբունքների ներդրումը՝ դրանք դիտարկելով որպես պատասխանատու և կայուն բանկային գործունեության կարևոր գործոն։
Այս նպատակով Բանկի Խորհրդի կողմից ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ՝ ուղղված ESG (Environmental, Social, Governance) սկզբունքների ներդրմանը և բնապահպանական ու սոցիալական ռիսկերի կառավարման գործընթացների ամրապնդմանը։

Բանկի Խորհրդի անդամ Տաթևիկ Ջանոյանը նշանակվել է ESG համակարգող՝ ESG սկզբունքների ներդրումը Բանկում ապահովելու, ինչպես նաև բնապահպանական ու սոցիալական ռիսկերի կառավարման գործընթացներն արդյունավետ համակարգելու նպատակով։

Բանկի Վարչության կողմից վերահաստատվել ու հրապարակվել է Բնապահպանական և սոցիալական կառավարման համակարգը (ԲՍԿՀ), որը սահմանում է բնապահպանական ու սոցիալական ռիսկերի կառավարման հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top