ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ր հրամանգիր, որը նպատակ ունի նվազեցնել դիզելային վառելիքի ռեկորդային գները՝ վերացնելով դիզելային վառելիքի սահմանափակումները։
CNN-ի փոխանցմամբ, Նեբրասկայում իր ելույթի ժամանակ Թրամփը ասել է, որ հրամանագիրը թույլ է տալիս ցանկացածին գնել «կարմիր» դիզելային վառելիք։
Կարմիր դիզվառելիքը (Red diesel / Dyed diesel) սովորական դիզելային վառելիք է, որին հատուկ կարմիր ներկանյութ է ավելացվում հարկային կարգավիճակը տարբերակելու և վերահսկելու նպատակով։ Այն օգտագործվում է տրակտորների, կոմբայների համար, և ոչ մարդատար կամ բեռնատար մեքենաների դեպքում։
«Այս հրամանագիրը նաև կնվազեցնի բոլոր ապրանքների, այդ թվում՝ մթերքների գները»,- ասել է Թրամփը փաստաթուղթը ստորագրելուց հետո, որը դեռևս չի հրապարակվել։
Դիզելային վառելիքի լայնորեն օգտագործման թույլտվությունը կարող է հատկապես օգտակար լինել բեռնատարների վարորդների համար, որոնք պայքարում են դիզելային վառելիքի թանկացման դեմ։ Գների աճը պայմանավորված էր Իրանի դեմ պատերազմով, ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներով և Չինաստանում արտահանման սահմանափակումներով։
Ըստ Սպիտակ տան տվյալների՝ «կարմիր» դիզվառելիքն օգտագործելու թույլտվությունը գործելու է մինչև տարեվերջ։
Ամերիկյան ավտոմոբիլային ասոցացիայի տվյալներով՝ դիզելային վառելիքի գները Իրանի դեմ պատերազմի մեկնարկից առաջ մեկ գալոնի համար 3.76 դոլարից աճել է սեպտեմբերի 22-ի դրությամբ՝ 6.53 դոլար մեկ գալոնի համար։
Գալոնը հեղուկների չափման միավոր է, որը տարածված է Անգլիայում, ԱՄՆ-ում։ Մեկ գալոնը ԱՄՆ-ում գնահատվում է 3.785 լիտր։



