Հոկտեմբերի 6-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Firebird AI» արհեստական բանականության տվյալների կենտրոնի և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին հաղոիրդում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրաէներգետիկ համակարգին միացման, անհրաժեշտ հզորությունների ապահովման և համակարգի վրա դրանց հնարավոր ազդեցությանն առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները, նախանշվել են հետագա քննարկումների և համագործակցության ուղղությունները։



