Տնտեսագետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրենին

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կառավարության ռազմավարական ներդրումային առաջնահերթությունները և ուղղությունները, և դրանցում ՎԶԵԲ-ի ներգրավվածությանն առնչվող հարցեր։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքների ծրագրերի իրագործման շուրջ:  Երկուստեք կարևորվել է ՓՄՁ-ների մրցունակությանը և ներառականությանն ուղղված ծրագրի և փոքր բիզնեսի զարգացմանն ուղղված ՎԶԵԲ-ի աջակցությունը, մասնավորապես ընդգծվել է դեպի ԵՄ և միջազգային այլ շուկաներ ՀՀ արտահանումը խթանող դրամաշնորհային, վարկային և խորհրդատվական ծրագրերի իրականացումը:

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top