Տնտեսագետ

«Բնական լեզվի մշակում» դասընթացի շրջանակում անցկացվել է «Համատեքստի ինժեներիան և որոնմամբ ընդլայնված գեներացումը» թեմայով երկու դասախոսություն։ Ներկայացվել են մեծ լեզվային մոդելների, պրոմտի ու համատեքստի ինժեներիայի և որոնմամբ ընդլայնված գեներացման հիմնական սկզբունքներն ու համակարգերի կառուցվածքը՝ փաստաթղթերի մշակումից մինչև պատասխանների ձևավորում։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է MITRE կազմակերպություն՝ քննարկելու Հայաստանի և ամերիկյան առաջատար հետազոտական ու տեխնոլոգիական կառույցների միջև համագործակցության հնարավորությունները։ Այս մասին հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի պաշտպանական նորարարությունների և հետազոտությունների ու մշակումների էկոհամակարգի զարգացման հնարավորությունները, ինչպես նաև այդ գործընթացում միջազգային փորձի և մասնագիտական կարողությունների ներգրավման հեռանկարները։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կիբեռանվտանգության, արհեստական բանականության, առաջադեմ տեխնոլոգիաների, տվյալների վերլուծության, տեխնոլոգիական համակարգերի ինտեգրման, փորձարկման և նախատիպերի մշակման ուղղություններին։ Անդրադարձ է կատարվել նաև պետական կարիքների, գիտահետազոտական կառույցների, համալսարանների և մասնավոր հատվածի ներուժի համադրման արդյունավետ մեխանիզմներին։

Հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական և ինժեներական ներուժը, ինչպես նաև պաշտպանական նորարարությունների զարգացման ուղղությամբ առկա առաջնահերթությունները։ Քննարկվել են հնարավոր համագործակցության ձևաչափերը, այդ թվում՝ Հայաստանի տեխնոլոգիական և պաշտպանական նորարարությունների էկոհամակարգի կարողությունների գնահատման, զարգացման առաջնահերթությունների բացահայտման և փորձնական նախաձեռնությունների մշակման հնարավորությունները։

MITRE-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն իրականացնում է կիրառական հետազոտություններ, համակարգային ինժեներիա և տեխնիկական վերլուծություններ՝ աջակցելով ԱՄՆ պետական կառույցներին ազգային անվտանգության, պաշտպանության, կիբեռանվտանգության և արհեստական բանականության ոլորտներում։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top