Տնտեսագետ

Երբ Ֆինանսավորումը ստեղծում է արժեք

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

Շարունակելով աջակցել տեղական բիզնեսի զարգացմանը՝ Հայէկոնոմբանկն ուրախությամբ կիսվում է սննդի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող AYA բրենդի հաջողության պատմությամբ:

Իր ճանապարհն սկսելով որպես սոցիալական ձեռնարկատիրություն 2020 թվականին՝ այսօր բրենդն էական ձեռքբերումներ է արձանագրում՝ ներգրավելով նոր աշխատակիցներ, ներդնելով նոր հոսքագծեր և ընդլայնելով արտադրանքի տեսականին:

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի շրջանառու ֆոնդի շրջանակում Հայէկոնոմբանկից ներգրավված ֆինանսավորման շնորհիվ ստեղծվել է նոր պրոդուկտ՝ բնական հումքով AYA լիմոնադ, և առաջին խմբաքանակն արտահանվել է ԱՄՆ:

Հայէկոնոմբանկի Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման բաժնի պետ Աննա Եղոյանը, շնորհավորելով բրենդի ներկայացուցիչներին պաշտոնական շնորհանդեսի ընթացքում, նշեց, որ Բանկի համար վարկի պատշաճ սպասարկումը միակ առաջնահերթությունը չէ. «Հայէկոնոմբանկը, որպես շուկայի կարևոր դերակատար, ձգտում է ազդեցություն ունենալ ՄՓՄՁ կայացման գործում և ոգեշնչվում է, երբ ֆինանսավորումը ծառայում է իր նպատակին՝ ստեղծելով հավելյալ արժեք: Հենց սրա արդյունքում հաճախորդը դառնում է գործընկեր, իսկ այս շղթայական քայլերը խթանում են Հայաստանի տնտեսության զարգացումը»:

AYA բրենդի սեփականատեր Նելլի Պողոսյանը, կարևորելով Հայէկոնոմբանկի աջակցությունը փոքր բիզնեսներին, նշեց, որ հենց այդ ներդրումն է հնարավորություն տալիս ձեռներեցներին վստահ քայլեր ձեռնարկել և հաջողության նոր հանգրվանների հասնել. «Լիահույս ենք, որ մեր գործընկերությունն ապագայում ևս արձանագրելու է շարունակական հաջողություններ»:

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top