Կադաստրի կոմիտեում կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը տեղակալների և ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկեց հանդիպման օրակարգում ներառված հրատապ և ընթացիկ հաձնարարականները։
Մեկշաբաթյա ժամկետում շահագրգիռ մարմինների հետ մեկ անգամ ևս կքննարկվի հասցեների գրանցման նախագիծը և կներկայացվի վարչապետի աշխատակազմ:
Հաշվի առնելով գնաճը և առանձին գոտիների վերագնահատման անհրաժեշտությունը՝ կմշակվի տարածագնահատման գործակիցը սահմանող օրենքի նախագծի փոփոխություն:
Ընթացքում են անշարժ գույքի գնահատման քննական հարցաշարերի նոր մեթոդաբանության մշակման աշխատանքները:
Առաջիկայում կկազմակերպվեն միջոցառումներ խորհրդատվական կենտրոններում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ:
Պատասխանատուների հետ քննարկվեցին նաև կոմիտեի աշխատանքի կազմակերպմանը վերաբերող տարաբնույթ հարցեր:



