Տնտեսագետ

ՊԵԿ-ում ամփոփվել են միջազգային ուսումնական և ճանաչողական գործուղումների արդյունքները

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել օտարերկրյա պետություններում իրականացված ճանաչողական և ուսումնական գործուղումների արդյունքների ներկայացման հերթական հաշվետու նիստը։

Նիստի ընթացքում ներկայացվել են գործուղումների արդյունքները, որոնց շրջանակում ՊԵԿ ներկայացուցիչներն ուսումնասիրել են համապատասխան ոլորտների միջազգային փորձը, մասնագիտական մոտեցումներն ու կիրառվող գործիքակազմերը, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և գործնական հմտություններ։

Մասնավորապես ներկայացվել և քննարկվել են հետևյալ թեմաները՝

  • Արհեստական բանականության կիրառումն ու կառավարումը Հայաստանի մաքսային համակարգում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում անցկացված դասընթացի արդյունքներով
  • Հարկային քաղաքականության և վարչարարության տեսական ու գործնական մոտեցումները՝ Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում անցկացված աշխատաժողովի արդյունքներով
  • Ռիսկերի վերլուծության ընդհանուր ինտեգրված մոդելը (CIRAM)՝ Լեհաստանի Հանրապետության Վարշավա քաղաքում Frontex-ի կազմակերպած վերապատրաստման դասընթացի արդյունքներով
  • Ներմուծման և արտահանման գործառնություններում ԱԱՀ-ի խարդախության դեպքերը՝ Վրաստանի Թբիլիսի քաղաքում IOTA-ի կազմակերպած համաժողովի արդյունքներով
  • Առաջադեմ տրանսֆերային գնագոյացման հարցերը՝ Հունգարիայի Հանրապետության Բուդապեշտ քաղաքում անցկացված գործնական աշխատաժողովի արդյունքներով։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը կարևորել է գործուղումների շրջանակում ձեռք բերված գիտելիքների և փորձի փոխանակումն ու դրանց արդյունավետ կիրառումը։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top