Տնտեսագետ

Փրկվել է Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սապսանը. ԲԸՏՄ

Ունես Ռեստորանային բիզնես? Այս առաջարկը քեզ համար է
Իմանալ ավելին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Մալիշկա բնակավայրում քաղաքացու կողմից տան բակում անօգնական վիճակում հայտնաբերված գիշատիչ թռչնի վերաբերյալ։

Դեպքի վայրում ԲԸՏՄ տեսուչների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հյուծված թռչունը Սապսան՝ թափառաբազե (լատիներեն՝ Falco peregrinus), բազեների կարգի գիշատիչ թռչնի տեսակի է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Կենդանիների միջազգային կարմիր ցուցակում՝ որպես հազվագյուտ և խոցելի տեսակ։

Նույն օրը՝ ժամը 16։15-ի սահմաններում, սապսանը տեղափոխել է «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ խնամքի և վերականգնումն ապահովելու նպատակով։ Թռչունը եղել է օղակավորված, որի տվյալները կնույնականացվեն։

Ներկայումս սապսանի առողջական վիճակը գնահատվում է բավարար, գիշատիչ թռչունը գտնվում է մասնագետների ուշադրության ներքո։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top