Fast Shift վճարահաշվարկային ընկերությունն ու Yandex Go-ն օրերս փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որի շրջանակում Fast Shift էլեկտրոնային դրամապանակի վճարային ծառայությունն ինտեգրվել է Yandex Go հավելվածում։
Fast Shift հավելվածն առաջին էլեկտրոնային դրամապանակն է Հայաստանում, որն ինտեգրվել է Yandex Go հավելվածում որպես վճարային մեթոդ։ Նախաձեռնությունը միտված է օգտատերերի համար առավել հարմար և շահավետ վճարային փորձառություն ստեղծելուն՝ միաժամանակ առաջարկելով մի շարք առավելություններ։
Fast Shift վճարահաշվարկային ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանն ընդգծել է, որ երկու տեխնոլոգիական ընկերությունների գործակցությունը նոր հեռանկարներ է ստեղծում հաճախորդների փորձառության բարելավման և նոր լուծումների ներդրման համար․ «Fast Shift-ի համար շատ առանձնահատուկ է այս հնարավորությունը և այս համագործակցությունը։ Նախ՝ ինտեգրվել ենք ոլորտի առաջատարին, որն ունի միլիոնից ավելի օգտատեր և այդ օգտատերերը փաստացի հնարավորություն են ստանում նաև օգտվել Fast Shift հավելվածից և Fast Shift վճարման եղանակից։ Առավելությունները շարունակական են լինելու», — ասել է նա։
Համագործակցության առաջին փուլում Yandex Go հավելվածում Fast Shift դրամապանակով վճարող օգտատերերը կարող են ստանալ 30% զեղչ մինչև 3 ուղևորության համար։ Գործակցությունը լինելու է շարունակական և ընդգրկելու է Yandex Go-ի ծառայությունների ավելի լայն շրջանակ, ինչն ուղեկցվելու է մի շարք առավելություններով Fast Shift դրամապանակի միջոցով վճարումներ կատարած օգտատերերի համար։
Yandex Armenia-ի ղեկավար, Yango Group-ի Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային ղեկավար Արամ Մխիթարյանը կարևորել է ընկերությունների գործակցությունը․ «Fast Shift-ն առաջին հայկական ընկերությունն է, որի դրամապանակը մենք ինտեգրել ենք, այսինքն՝ տրամադրում ենք մեր օգտատերերին ալտերնատիվ վճարման մեթոդ։ Դա կարևոր է այն պատճառով, որ մենք լոկալ վճարահաշվարկային ընկերություններին կարողանում ենք հնարավորություն տալ ստանալու հասանելիություն հասարակության լայն զանգվածներին», — ասել է նա։
Fast Shift վճարահաշվարկային ընկերությունն արագ և անվտանգ էլեկտրոնային դրամապանակ է, որը ֆինտեխ լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։ Fast Shift վճարահաշվարկային ծառայության հավելվածը ներբեռնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։
Yandex Go-ն թվային հարթակ է, որը միավորում է մի քանի քաղաքային ծառայություններ։ Հավելվածի միջոցով կարելի է պատվիրել ուղևորություններ և սնունդ ռեստորաններից, առաքել իրեր, վարձակալել ինքնագլորներ և շարժական լիցքավորիչներ, հետևել հասարակական տրանսպորտի շարժին և օգտվել այլ հնարավորություններից։
Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։



