Նոյեմբերի 18-23-ը «Էրազմուս+» ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակում ՀՊՏՀ-ում հյուրընկալվել է Իտալիայի Մերկատորում համալսարանի գիտահետազոտական աշխատանքների գծով ռեկտորի ներկայացուցիչ, բիզնեսի կառավարման պրոֆեսոր Ֆրանչեսկո Պաոլոնեն։
Այցի ընթացքում պրոֆեսորը հանդիպել միջազգային կապերի բաժնի աշխատակիցների, բիզնես վարչարարության ամբիոնի վարիչ, դոցենտ Մարիա Սահակյանի, ինչպես նաև «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ակադեմիական համագործակցության զարգացմանը և հետագա համատեղ նախաձեռնությունների իրականացմանը առնչվող հարցեր։
ՀՊՏՀ «Կառավարում» մասնագիտության բակալավրիատի չորրորդ կուրսի միջազգային ուսանողների և Ցվիկաոի կիրառական գիտությունների համալսարանի հետ համատեղ իրականացվող կրկնակի աստիճանաշնորհման մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանողների համար Ֆրանչեսկո Պաոլոնեն դասախոսել է ֆինանսական հաշվետվությունների և դրամական հոսքերի վերլուծության, ինչպես նաև արդյունավետության գնահատման թեմաներով։ Ուսանողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու միջազգային ակադեմիական և մասնագիտական փորձին, խորացնելու իրենց գիտելիքները ֆինանսական վերլուծության և բիզնեսի կառավարման արդի մոտեցումների վերաբերյալ։
Այցի շրջանակում կազմակերպվել է նաև մշակութային էքսկուրսիա, որի ընթացքում պրոֆեսոր Պաոլոնեն ծանոթացել է Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը և հարուստ պատմությանը։



