Տնտեսագետ

ՊԵԿ-ը որոշ ապրանքատեսակների համար իրականացնում է նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագիր.

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն նոյեմբերի 1-30-ը որոշ ապրանքատեսակի համար նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագիր է իրականացնում։

Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակիցը հարցազրույց է անցկացրել Պետական եկամուտների կոմիտեի ընթացակարգերի բաժնի պետ Աշոտ Միրումյանի հետ։

ՊԵԿ պաշտոնյայի խոսքով՝ տնտեսվարողները նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրին մասնակցում են կամավորական հիմունքներով։ Ծրագիրն ընդգրկում է 6 հիմնական ապրանքախմբեր՝ բժշկական արտադրատեսակներ, սննդամթերք, կոշկեղեն և տան պարագաներ, ավտոպահեստամասեր, պիրոտեխնիկա ու խաղալիքներ, նաև բնական մորթուց հագուստ։

«Փորձնական ծրագրի ամբողջ նպատակն է գնահատել դրոշմավորման գործնական կիրառելիությունը։ Ծրագիրը նաև կօգնի վեր հանել գործընթացի իրականացման ընթացքում առաջացած խնդիրները՝ պարտադիր դրոշմավորումը նախատեսելուց ավելի ճիշտ և արագ մեխանիզմ կիրառելու համար։ Դրոշմավորման համակարգում մասնակից կողմերն են Պետական եկամուտների կոմիտեն, տնտեսվարողները և գործընթացն իրականացնող ազգային օպերատորը»,- ասել է Աշոտ Միրումյանը։

Նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգի ներդրումը կարևոր նշանակություն ունի ստվերային տնտեսության կրճատման, հարկային եկամուտների ավելացման, ապրանքաշրջանառության թափանցիկության բարձրացման և արդար մրցակցային միջավայրի ձևավորման համար։ Դրոշմավորման համակարգի ներդրումը կբարելավի ապրանքների շրջանառության վերահսկողությունը, կնպաստի կեղծ ապրանքների տարածման սահմանափակմանը՝ միաժամանակ պաշտպանելով սպառողների իրավունքները։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top