«Մթերման աջակցության այս միջոցառումերի շրջանակներում կարող ենք ասել, որ շատ մեծ տարբերություն մենք չունենք նախորդ տարվա հետ համեմատ և եթե նախորդ տարի 990 մլն դոլարի ապրանքի արտահանում կար, ապա այս տարի 940 մլն դոլարի, տարբերությունը մոտ 5 % է»,-կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ զեկուցելով գյուղմթերք արտահանողներին տրամադրվող հերթական աջակցության ծրագիրը։
Նախարարը շարունակեց. «Դա ես համարում եմ ոչ վատ ցուցնիշ՝ հաշվի առնելով, թե ինչպիսի սահմանափակումներ կան հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման վրա։
Էկոնոմիկայի նախարարը հայտնեց որ հայկական ծագման ապրանքների արտահանում ԱՄԷ ավելացել է 45%-ով, Հնդկաստան արտահանումը ավելացել է 2.1 անգամ, 70%-ով՝ ԵՄ արտահանումը
«Միակ ուղղությունը, որտեղ ունենք հայկական ապրանքի արտահանման էական անկում՝ ԵԱՏՄ շուկան է ։ Մնացած մասով դիվերսիֆիկացիան բավական ակտիվ ընթանում է»,-ասաց Պապոյանը։Նա հայտնեց, որ միայն օգոստոսի համար որոշմամաբ առաջարկում են 4 մլրդ 550 մլն դրամ փոխհատուցել գյուղմթերք արտահանողներին։



