Տնտեսագետ

ՊԵԿ-ը ՀՊՏՀ-ի աշխատանքի տոնավաճառում ուսանողներին ներկայացրել է պետական համակարգում մասնագիտական զարգացման հնարավորությունները

Ունես Ռեստորանային բիզնես? Այս առաջարկը քեզ համար է
Իմանալ ավելին

Պետական եկամուտների կոմիտեն ՊԵԿ ուսումնական կենտրոնի հետ համատեղ սեպտեմբերին 16-ին մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացված աշխատանքի տոնավաճառին, որին մասնակցել է ավելի քան 70 գործատու։

Կոմիտեի և ՊԵԿ ուսումնական կենտրոնի ներկայացուցիչներն ուսանողներին և երիտասարդ մասնագետներին ներկայացրել են պետական համակարգում աշխատանքի առանձնահատկությունները, ՊԵԿ-ի կառուցվածքը, գործառույթներն ու գործունեության հիմնական ուղղությունները։ Ուսանողները հնարավորություն են ունեցել տեղում ծանոթանալու Կոմիտեում առկա թափուր հաստիքներին, դրանց համալրմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ հարկային և մաքսային ծառայություններում աշխատանքի ընդունման հնարավորություններին։ Երիտասարդ մասնագետներին ներկայացվել է նաև հարկային և մաքսային ծառայողների պատրաստմանն ուղղված ՊԵԿ ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող անվճար դասընթացների մանրամասներն ու դասընթացներին մասնակցելու ընթացակարգերը։

ՀՀ ՊԵԿ անձնակազմի կառավարման վարչության պետ Լիլիթ Թովմասյանի խոսքով՝ Պետական եկամուտների կոմիտեն կարևորում է ուսանողների և երիտասարդ մասնագետների հետ համագործակցությունը՝ հնարավորություն տալով նրանց գործնականում կիրառել ստացած գիտելիքները, ծանոթանալ պետական համակարգում աշխատանքի առանձնահատկություններին և նրբություններին՝ նպաստել վերջիններիս մասնագիտական հստակ կողմնորոշմանն ու մասնագիտական աճի ձևավորմանը։ «Առաջնորդվելով ՊԵԿ-ի տեսլականով և առաքելությամբ՝ մեր նպատակն է ոչ միայն աջակցել երիտասարդներին մասնագիտական կայացման գործում, այլև հետագայում նրանց հնարավորություն տալ որպես գործընկերներ ներգրավվելու Պետական եկամուտների կոմիտեի թիմում», — ընդգծել է Լ․ Թովմասյանը։

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը վերջին տարիներին ընդգրկվել է Հայաստանի առավել գրավիչ գործատուների առաջատար տասնյակում՝ 2024 թվականին զբաղեցնելով 5-րդ, իսկ 2025 թվականին՝ 6-րդ հորիզոնականը։ Հարցման շրջանակում ուսանողները կարևորել են մասնագիտական աճի հնարավորություններն, աշխատավայրի հարմարավետ պայմանների առկայությունը, գործատուների գրավչությունը, թիմային մշակույթը և այլն։

Կարևորելով բուհ — աշխատաշուկա և ուսանող — գործատու փոխադարձ կապերի ամրապնդումն ու զարգացումը՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ շարունակական համագործակցությունն ու երիտասարդ մասնագետների համակարգում ներգրավումը Կոմիտեի առաջնահերթ ուղղություններից են։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top