Տնտեսագետ

ՊԵԿ նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանն ընդունել է ԱՄՀ առաքելության ներկայացուցիչներին

Ունես Ռեստորանային բիզնես? Այս առաջարկը քեզ համար է
Իմանալ ավելին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ներկայացուցիչներին։
Ողջունելով առաքելության անդամներին՝ ՊԵԿ նախագահի տեղակալն ընդգծել է Պետական եկամուտների կոմիտեի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև ձևավորված երկարամյա ու արդյունավետ համագործակցության կարևորությունը։
ԱՄՀ առաքելության շրջանակում, սեպտեմբերի 7-18-ը ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հետ նախատեսվում է անցկացնել հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվելու են չձևակերպված աշխատանքային հարաբերությունների բացահայտմանն ուղղված հարկային վարչարարության գործընթացների կատարելագործման, ինչպես նաև միջազգային չափանիշների և լավագույն փորձի ներդրման ուղղությունները։
Հանդիպման ընթացքում կողմերը վստահություն են հայտնել, որ այս առաքելության շրջանակում նախատեսված հանդիպումները, ԱՄՀ կողմից տրամադրվող աջակցությունն ու ներկայացվող առաջարկությունները կնպաստեն առավել արդյունավետ և թափանցիկ հարկային վարչարարության իրականացմանը։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top